Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսով պայմանավորված մինչև մարտի 23-ը կդադարեցվեն կրթական հաստատությունների աշխատանքները

Կորոնավիրուսով պայմանավորված մինչև մարտի 23-ը կդադարեցվեն կրթական հաստատությունների աշխատանքները

796
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան էջի ուղիղ եթերով խոսեց կորոնավիրուսի մասին՝ մասնավորապես անդրադառնալով կորոնավիրուսի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակին և անելիքներին։

Նա ընգծեց, որ այսօր սպասվում են լավ նորություններ կապված կորոնավիրուսի հետ։

«Այսօր կհետազոտվեն դեռևս մարտի մեկին Ծաղկաձորում մեկուսացված մեր հայրենակիցները և բավականին մեծ հավանականություն կա, որ նրանց մոտ ախտորոշումը կլինի բացասական և կուղեկցենք ետ՝ իրենց տները»։

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստի ընթացքում կայացրած որոշումներին՝ Վարչապետը հայտնեց, որ մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադարեցվեն։

«Մարտի 18-19-ին ևս մեկ անգամ կանդրադառնանք  այս թեմային, և եթե անհրաժեշտություն զգացվի կրկին կերկարաձգենք ուսումնական հաստատությունների աշխատանքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ