Գլխավոր էջ Գլխավոր Միակ տարբերակը պատվաստվելն է, պետք է մարդկանց փրկել․ Նիկոլ Փաշինյան

Միակ տարբերակը պատվաստվելն է, պետք է մարդկանց փրկել․ Նիկոլ Փաշինյան

5790
0

Ինչպես արդեն հայտնի է, դիմակների կրումը արդեն մի քանի շաբաթ է ինչ պարտադիր է ոչ միայն փակ, այլև բաց տարածքում։ Հետևելով քաղաքացիներին՝ կարելի է փաստել, որ բաց տարածքում դիմակ կրող քաղաքացիները զգալի ավելացել են։ Ասել, որ վերջինս օգնում է վարակի տարածման կանխարգելմանը, դեռևս հստակ տվյալներ չկան, սակայն հետևելով առողջապահության նախարարության ամենօրյա թարմացվող կորոնաթվերի տվյալներին՝ կարծես, հիմա և նախքան բաց տարածքում դիմակի կրման պահանջը, էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Թվերն օր օրի աճում են՝ օրական հասնելով մինչև 1500-2000 և ավելիի։ Միևնույն ժամանակ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը մշտապես հորդորում են պատվաստվել՝ համավարակաի դեմ պայքարելու համար։ Դրան զուգահեռ, նախարար Ավանեսյանը ևս պարբերաբար նշում է, որ պատվաստումը ոչ թե ապահովագրում է անձին վարակվելուց կամ վարակ փոխանցելուց, այլ՝ հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և նվազեցնում է մահվան դեպքերը։

Օրերս տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանն ու նախարար Ավանեսյանը քննարկեցին կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում և դրա դեմ տարվող պայքարը։ Վարչապետը նշեց, որ ոստիկանությունը բաց տարածքում դիմակի պարտադիր կրման պահանջի կատարումը պետք է հետևի ամենայն խստությամբ, միևնույն ժամանակ պետք է քաղաքացիներին շարունակ ասել, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, ուրիշ տարբերակ, պարզապես չկա։ «Մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, մենք տեսականորեն այն իրավիճակում ենք, որ եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ մեր հիվանդանոցներում այլևս տեղ չկա, հետևաբար՝ մարդիկ մահանում են։ Ի վերջո մենք նոր չենք ասել, շատ վաղուց ենք ասել, որ դրանից խուսափելու միայն ու միայն մեկ տարբերակ կա՝պատվաստվել։ Մենք ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար, և ընտրությունը քաղաքացիներինն է։ Եվ մենք նույնիսկ չենք էլ կարծում, որ այդտեղ ընտրություն կա, միակ տարբերակը պատվաստվելն է։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ, պետք է մարդկանց փրկել։ Եվ այդ փրկության միջոցը կա»,— նշել է Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, ՀՀ-ում պատվաստումային գործընթացը շարունակվում է,սակայն դրան զուգահեռ պատվաստումների թեման քննարկումների և քննադատությունների կիզակետում է։ Ըստ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանի՝ դեկտեմբերի 1-ից նոր փոփոխություններ են սպասվում կորոնավիրուսի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասով։ Եվ բացի դա, պտտվում են տարատեսակ խոսակցություններ նոր ոոշումների հետ կապված, որոնք, սակայն դեռևս նախարարը չի հաստատել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ