Գլխավոր էջ Նորություններ Իտալիայում COVID-ից գրանցված մահերի 97.1%-ը չի համապատասխանել իրականությանը

Իտալիայում COVID-ից գրանցված մահերի 97.1%-ը չի համապատասխանել իրականությանը

1740
0

Իտալիայի Առողջապահության Ինստիտուտը ավելի քան 97%-ով կրճատել է COVID-19-ից մահացածների պաշտոնական թիվը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին գրում է El Tempo թերթը։

Իտալիայում պաշտոնապես 130,000 մարդ մահացել է Covid-ից, սակայն յիմա այն  նվազել է, հասնելով  մինչև 4,000֊ի։ Պարզվել է, որ մինչ այժմ COVID-ից գրանցված մահերի 97.1%-ը չի համապատասխանում իրականությանը։

Փաստն այն է, որ իտալական հանրային առողջության ինստիտուտը առանձնացրել է հիվանդների բժշկական գրառումները, ովքեր մահացել են անմիջապես Covid-ից և այն հիվանդների, որոնց մոտ covid-ը ուղեկցող հիվանդություն է եղել։ Այսպիսով, համաճարակի սկզբից գրանցված 130,468 պաշտոնական մահվան դեպքերից մնացել է միայն 3,783-ը։

«Մյուս բոլոր իտալացիները, ովքեր մահացել են, արդեն ունեցել են մեկից հինգ հիվանդություններ: 67-ից բարձր տարիքում կյանքից հեռացածների 7%-ն ուներ ավելի քան երեք հիվանդություն, 18%-ը՝ առնվազն երկու»,- մեջբերում է Իտալիայի Առողջապահության ինստիտուտը Il Tempo-ն։

«Ինստիտուտի տվյալներով՝ իտալացիների 65,8%-ը, ովքեր մահացել և վարակվել են Covid-ով, տառապում էին արյան բարձր ճնշումից, 23,5%-ը՝ դեմենցիա, 29,3%-ը՝ շաքարախտ, իսկ 24,8%-ը՝ նախասրտերի ֆիբրիլացիա։ 17,4%-ը ունեցել է թոքերի հիվանդություններ, 16,3%-ը ունեցել է ինչ-որ քաղցկեղ վերջին հինգ տարիների ընթացքում, 15,7%-ը տառապել է սրտի անբավարարությունից»,- նշում են ինստիտուտի գիտնականները։

Այնուամենայնիվ, մի ակնկալեք, որ այլ կառավարությունները կհետևեն Իտալիայի օրինակին, քանի որ նրանցից շատերը ծախսել են իրենց վստահելիության մեծ մասը՝ խոսելով վիրուսից բխող սպառնալիքի մասին, նշում է պորտալը: Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանությունները ներկայացրել են Covid-ի անձնագիր, որը պետք է ներկայացվի աշխատավայր մտնելիս։ Այս անձնագիրը կարելի է ձեռք բերել նրանց համար, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հիվանդացել են առաջիկա վեց ամսվա ընթացքում կամ առաջիկա 72 ժամվա ընթացքում անցել են կորոնավիրուսի համար վճարովի PCR թեստ և ստացել բացասական արդյունք։ Այսպիսով, իտալացիները, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, պետք է վճարեն PCR թեստի համար երեք օրը մեկ:

Թարգմանությունը` Medmedia.am-ի

Աղբյուրը` https://rossaprimavera.ru/news/27aedaf8

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ