Գլխավոր էջ Նորություններ Պանդեմիայի մեկնարկից ի վեր աշխարհում COVID-19-ով է վարակվել ավելի քան 250 մլն...

Պանդեմիայի մեկնարկից ի վեր աշխարհում COVID-19-ով է վարակվել ավելի քան 250 մլն մարդ․ ԱՀԿ

213
0

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 250 միլիոնը (250 154 972), իսկ մահվան դեպքերինը՝ 5․05 մլն-ը (5 054 267)։ Այս մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած վիճակագրությունը։ Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 370 007-ով, մահվան դեպքերին՝ 6183-ով։

 

Առ այսօր ամենից շատ հաստատված դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում (46 193 234)։ ԱՄՆ-ին հաջորդում է Հնկաստանը (34 377 113), այնուհետև՝ Բրազիլիան (21 880 439)։ Առավել շատ մահվան դեպքեր են գրանցվել կրկին ԱՄՆ-ում (748 615), երկրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան (609 447), երրորդը՝ Հնդկաստանը (461 389)։

 

Դեռևս հոկտեմբերի 24-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ COVID-19-ը հաղթահարելու համար։ Նա նշել էր «պանդեմիայի մասին համաշխարհային պակտ» ստորագրելու անհրաժեշտությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ