Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ են մահանում COVID-19-ի դեմ պատվաստվածները

Ինչու՞ են մահանում COVID-19-ի դեմ պատվաստվածները

549
0

Բրիտանացի բժիշկ եւ Առողջապահության բնագավառի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդական Սյուզան Հոպկինսն ընդգծել Է, որ COVID-19-ից մահանում են հիմնականում չպատվաստվածները, բայց նաեւ նշել Է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարած մարդիկ կարող են մահանալ պատվաստվելիս ստացված իմունային պատասխանի աստիճանական թուլացման պատճառով: Նրա խոսքը մեջբերում Է The Independent թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նախկինի պես մահեր ենք տեսնում հիմնականում չպատվաստված բնակչության շրջանում, (…) սակայն ավելի ու ավելի հաճախ (COVID-19-ի դեմ պատվաստվելիս ստացած – ծանոթ. խմբ.) իմունային ներգործությունների թուլացման պատճառով պատվաստվածների խմբում նույնպես մարդիկ են մահանում»,- հայտնել Է Հոպկինսը: Նրա խոսքով՝ պատվաստումից հետո մահացու վախճանների մեծամասնությունը տեղի Է ունենում տարեց մարդկանց թվում, առանձնապես նրանց թվում, ովքեր 70 տարեկանն անց են, ինչպես նաեւ բժշկական ցուցմունքներով խոցելիների թվում: Նա ռիսկի խմբերի քաղաքացիներին խորհուրդ Է տվել կրկնապատվաստվել:

Ինչպես գրում Է The Independent-ը, այդ մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովեր 50-ն անց են, կարող են պատվաստանյութի երրորդ դեղաչափն ստանալ երկրորդն ստանալուց հետո վեց ամիս անց: «Եթե մարդիկ չեն պատվաստվում, ապա մեզ երկարատեւ եւ դժվարին ձմեռ Է սպասում»,- ընդգծել Է Հոպկինսը: Հրատարակությունը հայտնում Է, որ, Առողջապահության ազգային ծառայության տվյալնեով, 80 տարեկանից բարձր բրիտանացիների ավելի քան 70 տոկոսը եւ 50 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 60 տոկոսն արդեն լրացուցիչ պատվաստում են կատարել COVID-19-ի դեմ: Իսկ ընդամենը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի թեկուզեւ մեկ դեղաչափ Է ստացել գրեթե 50,3 միլիոն մարդ (67-միլիոնանոց բնակչության ավելի քան 75 տոկոսը), լրիվ պատվաստում Է անցել ավելի քան 45,8 միլիոնը (68 տոկոսը): Լրացուցիչ սրսկում Է կատարել10,3 միլիոն բրիտանացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ