Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում 12-15 տարեկան երեխաները կարող են պատվաստվել Pfizer-ով

Վրաստանում 12-15 տարեկան երեխաները կարող են պատվաստվել Pfizer-ով

253
0

Վրաստանի իմունականխարգելման խորհրդի որոշմամբ՝ 12-ից 15 տարեկան տարիքի երեխաներին թույլատրվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

 

Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, խորհուրդն ընդունել է նոր հակահամաճարակային կանոններ, ըստ որի՝ 12-ից 15 տարիքի անձանց ևս թույլ կտրվի պատվաստվել Pfizer պատվաստանյութով։

 

«Այսպիսով, ծնողների որոշմամբ և համաձայնությամբ, որն անհրաժեշտ պայման է անչափահասների պատվաստման համար, 12-ից 15 տարեկան երեխաները ևս կարող են դիմել պատվաստման կենտրոններ և պատվաստվել Pfizer պատվաստանյութի ամբողջական չափաբաժնով», — հավելել է նա։

 

Գաբունիայի խոսքով՝ երեխաների մոտ վարակվածության մակարդակը բարձր չէ, սակայն նրանց պատվաստումը ևս կարևոր է։

 

Հավելենք՝ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանում Pfizer-ի մոտ 900 հազար չափաբաժին կա, և դրանցից ոչ մեկը ժամկետանց չէ։

 

Նշենք, որ մինչ այժմ Վրաստանում Pfizer պատվաստանյութով կարող էին պատվաստվել միայն 16 տարեկանից բարձր քաղաքացիները

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ