Գլխավոր էջ Գլխավոր «Ցեխ շպրտելուց առաջ պետք է երկար մտածել․․․քո ձեռքերը ամեն դեպքում կեղտոտվելու են»․...

«Ցեխ շպրտելուց առաջ պետք է երկար մտածել․․․քո ձեռքերը ամեն դեպքում կեղտոտվելու են»․ Ս․ Սարգսյան

1165
0

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը, Medmedia.am-ի հետ զրույցում անդրադարձել է Media.am կայքի կողմից հրապարակված հոդվածին, ըստ որի՝ ինքը ժամանակավրեպ տեղեկատվություն է հաղորդել։ Խոքսը՝ «Եվրոպական 11 երկիր դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը» հոդվածի մասին է։

Սուսաննա Սարգսյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Մամուլի մասին խոսելիս  կարծես թե  ակնկալում ենք օբյեկտիվ լրատվություն, դեպքերի կամ խնդիրների բազմակողմանի վերլուծություն, հասարակությանը անհանգստացնող հարցերի և խնդիրների վերաբերյալ քննարկումների, կարծիքների` այդ թվում միմյանց հակասող,  հրապարակայնացում, բազմակողմանի լուսաբանում:

Ամեն դեպքում ես այդպիսին եմ ցանկանում տեսնել լրատվական դաշտը, և այդպիսի ակնկալիքներ ունեմ լրատվական դաշտից:

Բայց, անկախ իմ ակնկալիքներից, ինչպես գրեթե բոլոր ոլորտներում, այս ոլորտում նույնպես ունենք լուրջ խնդիրներ, որոնք ինձ խիստ մտահոգում են:

Մտահոգում են այն պարզ պատճառով, որ լրատվական դաշտը, որպես հասարակության լայն շերտերին առավել հասանելի և մատչելի  լրատվության աղբյուր, օբյեկտիվ վերլուծություններ անելու փոխարեն զբաղված են  իրենց  գործընկերների, հասարակական գործիչների ուղղությամբ «թույն թքելով»:

Եվ դա անում են մի պարզ պատճառով, որ հրապարակվում կամ հնչեցվում են իրենց հովանավորների ցանկություններին և կարծիքներին հակասող  կարծիք, դիրքորոշում, բերվում են փաստեր, որոնք կարելի է ասել հնարավոր չէ գիտականորեն կամ իրավաբանորեն հերքել, ու մնում է միայն մի բան՝ ցեխ շպրտել  հակառակ կարծիք ունեցող լրատվականների կամ հասարակական գործիչների վրա:

Բայց ինչպես ասում են՝ ցեխ շպրտելուց առաջ պետք է երկար մտածել, գուցե ցեխը հասցեատիրոջը չհասնի, բայց քո ձեռքերը ամեն դեպքում կեղտոտվելու են:

Այս արատավոր դրսևորումները հատկապես սրացան հասարակությանը շերտատելու ներկայիս  «իշխանության» ջանքերով, և էլ ավելի սրացավ covid-19-ի դեմ պատվաստումների և պատվաստանյութերի շուրջ, ինչը ավելի վաղ դրսևորվում էր դիմակ կրել և չկրելու հակասությունների շուրջ:

Այն որ բոլոր լրատվական կայքերն էլ իրենց գոյությունը պաշտպանելու համար ինչ որ տեղից ֆինանսավորվում են կամ ինքնաֆինանսավորվում՝  դա պարզից էլ պարզ է, սակայն կոնկրետ ես իմ առջև նպատակ չեմ դրել պարզելու թե ով որտեղից է ֆինանսավորվում, եթե դա չի առնչվում մեր ազգային շահին և չի վնասում հանրային և անհատի շահերին:

Օրերս  ուշադրությունս գրավեց media.am  կայքում հրապարակված «Փաստաբանը AstraZeneca-ի կիրառման մասին հին լուր է տարածում» հոդվածը:

Հոկտեմբերի 21-ին «ԱԳԼԱ լոյերս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը Medmedia.am-ի հետ զրույցում ասել է, թե եվրոպական 11 երկիր դադարեցրել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:

Այսպիսով, Սուսաննա Սարգսյանի պնդումը, թե եվրոպական 11 երկիր դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, ժամանակավրեպ է։ Հայտարարությունն արվել է դեռևս մարտ ամիսն, որին հետևել են նոր հետազոտությունները պատվաստանյութի անվտանգության և էֆեկտիվության վերաբերյալ։ Այժմ այդ երկրները կիրառում են AstraZeneca-ն։ Չեմ ցանկանում անդրադառնալ լրագրողի մասնագիտական կարողություններին և լեզուների և առհասարակ կարդացածի բովանդակությունը բառացի մեկնաբանելու կարողություններին, հարկ չեմ համարում, բայց ուղղակի կհորդորեմ հետայսու իմ կամ իմ ղեկավարած կազմակերպության անունը իրենց հոդվածներում օգտագործելուց դրսեվորեն մեծ զգուշավորություն եվ հրապարակումներին մոտենան մեծ պատասխանատվությամբ:

Այս մասով առայժ այսքանը:

Ինչ վերաբերվում է եվրոպական 11 երկիրի կողմից  AstraZeneca պատվաստանյութի օգտագործման դադարեցնելուն, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դեռևս 21.05.2021թ. մամուլում շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ Եվրամիությունը հրաժարվել է AstraZeneca-ից, որում մասնավորապես ասվում է, որ .

«Եվրահանձնաժողովը դադարեցնում է տարվա երկրորդ կեսի համար բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի գնման գործընթացը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության ներքին շուկայի հարցերով գլխավոր հանձնակատար Տիերի Բրետոնին։

Ըստ Բրետոնի՝ Եվրամիությունը սպասելու է AstraZeneca֊ի շուրջ ծավալվող հետագա իրադարձություններին»։

http://24lurer.am/news/evramityuny-hrajarvec?fbclid=IwAR3rbcWp9VhsY4R7qF-VVVHIARrLcWrobI3IWl9p0_B8TBeJ_FWrCh73o08

Հրապարակումից և հրապարակմամբ նշված տեղեկատվության ստուգման արդյունքում կպարզեիք, և գուցե ձեր համար պարզ լիներ, որ մենք գտնվում ենք տարվա երկրորդ կեսում, և այդ տեղեկատվությունը կհնանա և ժամանակավրեպ կդառնա առնվազն 2022 թվականի առաջին կեսին:

Հ.Գ Առողջ եղեք և հետևեք թե ձեր լեզուների արագությունը զարգացնելուց առաջ համոզված եղեք, որ վթարի չենք ենթարկվելու:

Հարգանքով

«ԱԳԼԱ լոյերս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ