Գլխավոր էջ Նորություններ Պանիր. Օգուտն ու վնասը

Պանիր. Օգուտն ու վնասը

393
0

Ինչպիսի՞ օգտակար եւ վնասակար հատկություններ ունեն պանիրները։ Ինչպե՞ս ընտրել պանիր, եւ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։ Այս հարցերին պատասխանել է սննդաբան Տատյանա Իվաննիկովան։ Նա պատմել է պանրի օգուտների ու վնասների մասին, ինչպես նաեւ բացատրել է, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել այս համեղ ուտեստն ընտրելիս։

 

«Պանիրը շատ սննդարար մթերք է, եւ նրա 1/4-ը սպիտակուցներն են կազմում։ Դրանք պետք են մեզ, քանի որ շինարարական նյութ են մկանների համար: Ուստի մարզիկները պանիրը հաճախ օգտագործում են վերականգնման ժամանակ: Պանրի առավելությունն այն է, որ դրա սպիտակուցներն ավելի լավ են յուրացվում, քան կաթնայինները։ Քանի որ պանիրը շատ կալորիական մթերք է, այն հիանալի լրացնում է էներգիան, հետեւաբար այն հաճախ օգտագործվում է որպես առողջ խորտիկ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է մասնագետը։

 

Նրա խոսքով՝ քանի որ պանրի մեջ շատ կալորիա կա, այն չպետք է ուտեն ավելորդ քաշ եւ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ:

 

«Պանիր ընտրելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը, այն չպետք է շատ բուսական ճարպեր պարունակի։ Այս մթերքի արտադրության գործընթացը բավական երկար է եւ ծախսատար, ուստի պանիրը չի կարող էժան լինել»,- ասել է Իվաննիկովան:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ