Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանը Վրաստանին կորոնավիրուսի թեստեր կփոխանցի

Չինաստանը Վրաստանին կորոնավիրուսի թեստեր կփոխանցի

522
0

Չինաստանը Վրաստանին անհատույց 420 հազար դոլար արժողությամբ կորոնավիրուսային և այլ շնչառական վարակների հայտնաբերման համար համապատասխան սարքավորումներ և թեստեր կփոխանցի:

Այս մասին հայտարարել են Չինաստանում Վրաստանի դեսպանությունից՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չինաստանում Վրաստանի դեսպանատան և Սիչուանի նահանգի ղեկավարության միջև սերտ համագործակցության արդյունքում:

«Վրաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնում Սիչուանի կառավարությանը՝ նրանց ցուցաբերած աջակցության համար: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է ամուր բարեկամական հարաբերությունները Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև»,- ասված է Չինաստանում Վրաստանի դեսպանատան հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ