Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում կարելի է պոլիկլինիկայում անվճար թեստավորվել

Կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում կարելի է պոլիկլինիկայում անվճար թեստավորվել

430
0

Կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել:

 

Այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինքը վատ զգալով հանդերձ, մի քանի անգամ թեստը վճարովի է հանձնել:

 

Նախարարն արձագանքեց՝ ափսոս, որ պատգամավորը լավ տեղեկացված չի եղել, որ եթե ուներ ախտանշան, կարող էր դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել:

 

«Նորից տեղեկացնեմ, որ ախտանշան ունենալու պարագայում կարող եք մոտենալ պոլիկլինիկա և անվճար թեստավորվել՝ ինչպես դա արվել է կորոնավիրուսի հենց առաջին դեպքերից սկսած»,- ասաց նախարարը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ