Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 191 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 191 նոր դեպք

656
0

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 2 191 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 348 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 21 477 թեստ, այստեղից 13 204-ը արագ, իսկ 8 273-ը «ՊՇՌ» թեստով: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

 

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 755 046 դեպք, որից 693 129 հիվանդ ապաքինվել է, 10 509-ը՝ մահացել:

 

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 005 229  պատվաստում, օրական՝ 1 204 պատվաստում:

 

Կարանտինի ռեժիմում գտնվում է 46 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 546 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 091 վարակված:

 

Երեկ, նոյեմբերի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 104 նոր դեպք, ապաքինվել է 4 627 պացիենտ, մահացել 67 մարդ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ