Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում կորոնավիրուսից 117 բուժաշխատող է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից 117 բուժաշխատող է մահացել

576
0

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 6.4%-ը բուժաշխատողներ են։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցում, որում ներառված են հոկտեմբերի 1-ի դրությամբ տվյալները:

 

Ըստ զեկույցի, վարակված բուժաշխատողները կազմում են ընդհանուր առողջապահական անձնակազմի 39.9%-ը։ Նշվում է նաև, որ վարակվածների 82%-ը կանայք են, 18%-ը՝ տղամարդիկ։ Վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիի, Իմերեթիի և Աջարիայի շրջաններում։

 

Ինչ վերաբերում է մահացությանը, զեկույցում ասվում է, որ համաճարակի ողջ ընթացքում բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսից մահացության ընդհանուր թիվը կազմել է 117, ինչը բուժանձնակազմի շրջանում հաստատված դեպքերի ընդհանուր թվի 0.3%-ն է։ Մահացածների թվում 40.2%-ը եղել են տղամարդիկ, 59.8%-ը՝ կանայք։

 

Նոյեմբերի 5-ին Վրաստանում կորոնավիրուսից մահվան 62 նոր դեպք է գրանցվել:

 

Համավարակի ընթացքում Վրաստանում 10 300 մահվան դեպք է գրանցվել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ