Գլխավոր էջ Գլխավոր Կարծում եմ` պետք է բոլորը վարակվեն. թո´ղ ես լինեմ սխալ, բայց դա...

Կարծում եմ` պետք է բոլորը վարակվեն. թո´ղ ես լինեմ սխալ, բայց դա ճիշտ է. Լամարա Մանուկյան

6106
0

«Քանի որ կարծում եմ, որ բոլորը պետք է վարակվեն, թո´ղ ես լինեմ սխալ, միգուցե վատ տարբերակ եմ հնչեցնում, բայց ինձ թվում է` սա է ճիշտը: Դրա համար առաջարկում եմ անել այնպես, որ բոլորը վատակվելիս տանեն թեթև»,- այս մասին բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանը նշեց «COVID-19. վնասները, հետևանքները և մարտահրավերները» քննարկման ընթացքում:

Նրա խոսքով դրա համար կա հատուկ մշակած ուղեցույց, որը մեր երկրում դեռևս չկա: «Ես դիմել եմ ԱՆ, որպեսզի լինի մասնագիտական քննարկում, բայց այս հարցը չի լուծվել կամ վերանայվել:
Տեսեք, մենք պետք է բոլոր սուր շնչառական հիվանդությունների սիմպտոմների առկայության դեպքում տվյալ անձին դիտարկենք որպես պոտենցիալ քովիդ 19-ով վարակված անձ, և հենց առաջին իսկ օրվանից սկսենք բուժական միջոցառումները: Ավելի լավ է մենք հայտնաբերենք 1-2% կամ 5% թոքաբորբը, քան ` 50-60%-ը: Ճիշտ է, մենք ասում ենք մինչև 7% թոքաբորբերը բուժման կարիք չունեն,բայց ավելի լավ է ախտորոշրնք այդ ժամանակ, գերզգուշություն ցուցաբերենք, քան բացթողնենք և այդ դեպքում կարող են կրկնապատկվել 24 ժամվա ընթացքում»,-նշեց Մանուկյանը:

Ընդգծեց, որ կողմ է վաղաժամ ախտորոշման, հիվանդների գրագետ վարմանը. « Պետք է առաջնային օղակի բժիշկներին տրվել ուղեցույցներ ավելի վաղ ախտորոշման, ամբուլատոր գրագետ վարման համար, այ սա կլինի մեր փրկությունը»:

Քննարկման հղումը`https://youtu.be/92yiftVpON8

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ