Գլխավոր էջ Նորություններ Հայաստանի առողջապահության համակարգը պատրաստվում է կորոնավիրուսի հնարավոր բոլոր սցենարներին. նախարար

Հայաստանի առողջապահության համակարգը պատրաստվում է կորոնավիրուսի հնարավոր բոլոր սցենարներին. նախարար

1436
0

Մասնագետները մշակել են գործողությունների ծրագրերը կորոնավիրուսով վարակման բոլոր հնարավոր սցենարների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այսօր դժվար է ասել, որ ինչ-որ երկրի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է բոլոր մարտահրավերներին: Սակայն մասնագետները պատրաստ են ցանկացած սցենարի:

Նախարարը նշեց, որ եթե Հայաստանում շատ վարակվածներ լինեն, ապա հավելյալ ռեսուրսներ կպահանջվեն: Կորոնավիրուսի ինֆեկցիայի ժամանակ հաճախ զարգանում է շնչառական անբավարարություն, որի դեպքում պացիենտին անհրաժեշտ է լինում թոքերի արհեստական օդափոխության սարք: Այժմ քննարկվում է հավելյալ սարքավորումներ գնելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, որոնք կարող են անհրաժեշտ լինել պացիենտների բուժման համար, հատկապես եթե նրանք ուղեկցող հիվանդություններ ունեն, ապա նախարարի խոսքով, դրանց պակաս չկա:

Արսեն Թորոսյանը նաեւ նշեց, որ Հայաստանի առողջապահության համակարգը՝ պոլիկլինիկաներից մինչեւ հիվանդանոցներ, պատրաստվում է կորոնավիրուսի հնարավոր բոլոր սցենարներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ