Գլխավոր էջ Նորություններ Մենք «լոքդաունների» չենք գնալու, պատվաստվեք․ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին

Մենք «լոքդաունների» չենք գնալու, պատվաստվեք․ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին

617
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին՝ կառավարության նիստի ժամանակ, հիշեցրեց, որ որոշումն արդեն կայացված է և բոլոր, այդ թվում՝ բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է և ոստիկանությունը պետք է ամենայն խստությամբ հետևի դիմակների կրմանը։

 

«Մենք մեր քաղաքացիներին պետք է շարունակ այդ ուղերձը տանք, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, ուրիշ տարբերակ չկա, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, տեսականորեն, արդեն այն իրավիճակում ենք․ որ եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր հասկանալիորեն շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում, բայց ի վերջո մենք նոր չենք ասել, մենք շատ վաղուց ենք ասել և ասում ենք, որ դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել։

 

Մենք «լոքդաունների» չենք գնալու։ Ես ուզում եմ սա մենք հստակ արձանագրենք։

 

Դիմակների կրումը պետք է հետևականորեն պահենք և պետք է պատվաստումները անենք մեծ ծավալներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ օրը 20․000-25․000 պատվաստում իրականացնելու հնարավորություն կա, բայց օրեր են լինում, որ դրանից քիչ պատվաստում է իրականացվում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ