Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստումը բազմակի անգամ նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը․Նարեկ Զեյնալյան

Պատվաստումը բազմակի անգամ նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը․Նարեկ Զեյնալյան

835
0

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, սակայն դրան զուգահեռ ակտիվ տարածվում է կորանավիրուսը։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահերը ևս ավելացել են։ Պատվաստումների տեմպը կարծես արագացել է, սակայն ԱՆ ներկայացուցիչների խոսքով՝ դեռևս լիովին գոհացնող ցուցանիշ չունենք։ Քաղաքացիներից շատերը գուցե չեն վստահում պատվաստանյութերին, կամ պատվաստումային արշավ իրականացնողներին, այսպիսով, ինչու՞մն է խնդիրը։

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է նշված հարցերին։ Ըստ Զեյնալյանի՝ դրանք միֆեր են և ցավոք, այդ միֆերին հետևողներ և հավատացողներ շատ կան մեր հասարակության մեջ։ «Ամբողջ աշխարհում արդեն իսկ պատվաստվել են հարյուր միլիոնավոր մարդիկ, այնպես չէ որ Հայաստանն է միայն, և որ որևէ վիճակագրություն չկա։ Հարյուր միլիոնավոր մարդիկ պատվաստվել են, ուստի՝ կա կուտակված որոշակի վիճակագրություն պատվաստման հնարավոր բացասական դեպքերի, կողմնակի ազդեցույթունների հետ կապված։ Այստեղ ունենք փաստ․ պատվաստումը կանխում է մահերը, պատվաստումը բազմակի անգամ նվազեցնում է հիվանդանալու հավանկանությունը և բազմակի անգամ նվազեցնում է ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերը»,-նշեց Զեյնալյանը

Նա ընդգծեց, որ այսօրվա դրությամբ՝ 3100 հոսպիտալացվածներից 96-ը պատվաստված են, այսինքն, միջին ծանրության են տանում հիվանդությունը և հոսպիտալացման անհրաժեշտություն եղել է։ «Այս պահին, 30 հազարից ավել արձանագրված դեպքերի մեջ ընդամենը 1700-ն են, որ պատվաստված են եղել և նրանց մոտ արձանագրվել է կովիդ, բնականաբար , մինուս 96, մնացած մասը շատ թեթև են տանում։ Այսինքն սա արդեն իսկ փաստ է, որ պատվաստումն է միակ ելքը կանխելու համավարակը, և նվազեցնելու ծանր դեպքերի թիվը, մահերը»,- ընդգծեց նա։ Ինչպես նաև նշեց, որ կա մարդկանց մի զանգված,որոնք ասում են՝ չենք վստահում իշխող ուժին, առողջապահության նախարարությանը։ Սակայն,Զեյնալյանի պնդմամբ՝ այստեղ ամենևին էլ առողջապահության նախարարության կամ իշխանության հետ կապված վստահության հարց չկա։ «Պատվասվտում է ամբողջ աշխարհը, հարյուր միլիոնավոր մարդիկ են պատվաստվում և մեր առողջապահական համակարգին վստահել-չվստահելու հարց չունենք։ Մենք ունենք բոլոր տեսակի պատվաստանյութերը, այսինքն պատվաստանյութի պակասի խնդիր ևս չունենք, միայն այստեղ բնակչության գիտակցական մակարդակի բարձացման խնդիր ունենք, որպեսզի վստահություն ունենան պատվաստման հանդեպ և գնան պատվաստվելու, որպեսզի կանխենք օրական 50-60 մահերը»

Ինչպես հայտնի է, նախարարության օրերս արված որոշման համաձայն՝ այսուհետ  պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքում դիմակի կրումը։ Սակայն, քաղաքացիներից շատերը տարակուսում են․ բաց տարածքում, մաքուր օդին ինչպե՞ս պետք է վարակվեն։ Նարեկ Զեյնալյանն այս մասով ասաց, որ այո՛, հավանականությունն ավելի քիչ է, բայց ամեն դեպքում կա, և եթե կա գործողություն, որի արդյունքում կամ որի միջոցով կարելի է այդ հավանկանությունը վարակվելու մի քիչ էլ իջեցնել, թեկուզ աննշան, պետք է այդ գործողությունը կիրառվի․ «Պետք է արվի ամեն ինչ, որը կկանխի վարակի տարածումը, մինչև ունենանք բավարար  մակարդակի պատվաստում։ Սա է տրամաբանությունը, ոչ ոք չի ասում որ դրսում դիմակ կրելը 100%-ով զերծ է պահում վարակվելուց։  Որոշակի քանակությամբ՝ այո՛, նվազեցնում է, և այդ քայլին մենք գնացել ենք»,-նշեց Զեյնալյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ