Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի վնասները, հետևանքները և մարտահրավերները

Կորոնավիրուսի վնասները, հետևանքները և մարտահրավերները

473
0

Մասնագիտական քննարկում՝ «Կովիդ-19-ի մարտահրավերները» թեմայով Medmedia.am-ի, Esse.am-ի, , «Ազատ կամք» նախաձեռնության և «Կոնսիլիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 5-ին, Կոնգրես հյուրանոցի (ԵրևանԻտալիայի փող., 1 շենք, Կենտրոն վարչ. շրջան) «Բոլլ» կոնֆերանս դահլիճում տեղի կունենա պանելային քննարկում՝ «Կորոնավիրուսի վնասները, հետևանքները և մարտահրավերները» թեմայով։

Քննարկմանը կմասնակցեն բժիշկներ, իրավապաշտպաններ, տնտեսագետներ։ Քննարկմանը ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել նաև Medmedia.am առողջապահական կայքի https://www.facebook.com/Medmedia.am և Esse.am կայքի ֆեյսբուքյան էջերով https://www.facebook.com/armenianesse, ինչպես նաև հղել ձեր հարցերն օնլայն հարթակում՝ գրելով Medmedia.am կայքի ֆեյսբուքյան էջին։

Մասնագետները հնարավորություն կունենան իրենց տեսակետները արտահայտելու և մեկնաբանելու համավարակի դեմ տարվող պայքարի ուղղությունները, պետության ընտրած պայքարի գործիքակազմը, ինչպես նաև պատվաստումների «պարտադրանքը», դրանց բժշկական, համաճարակաբանական և իրավական հետևանքները։
Բանախոսները նաև կքննարկեն Covid 19-ի ազդեցությունը ՀՀ տնտեսության, գործատու-աշխատող հարաբերությունների, փոքր ու միջին ձեռնարկատիրության վրա։
Մասնագետնները կխոսեն ու կքննարկեն նաև ՀՀ-ում պատվաստումների գործնթացը , ինչպես նաև միջազգային փորձը։ Միջոցառմանը ներկա հյուրերը եվ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հղելու իրենց հարցերը։
Քննարկումը կսկսվի առավոտյան 10․30-ից և կտևի մինչև 14․00։

Բանախոսներ՝

Թերապևտ, սրտաբան, Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյան

Բ.գ.դ., պրոֆեսոր, Ազատ կամք նախաձեռնության անդամ Սամվել Գրիգորյան
Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ-համաճարակաբան՝ Էդուարդ Հովհաննիսյան

«Ռեստորանների միություն» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյան

«Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյան
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան Esse.am կայքի պրոդյուսեր Արմեն Գրիգորան

Մանրամասների համար զանգահարել 098 52 10 96 հեռախոսահամարով:

Լուսաբանման և մասնակցության հրավերի հղումը`

https://www.facebook.com/events/s/covid-19-վնասները-հետևանքները

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ