Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել 200 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ

Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել 200 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ

477
0

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

 

Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ