Գլխավոր էջ Նորություններ Հնարավոր չէր լինելու հարյուր տոկոսով խուսափել կորոնավիրուսից. Նարեկ Զեյնալյան

Հնարավոր չէր լինելու հարյուր տոկոսով խուսափել կորոնավիրուսից. Նարեկ Զեյնալյան

851
0

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի նոր բացահայտված դեպքերին, նշել՝ վարակակիրներն ու նրանց հետ շփում ունեցած անձինք հսկողության տակ են:

Ըստ պատգամավորի՝ Հայաստան ժամանող անձանց բոլորին մեկուսացնել և տեղափոխել առանձին վայր՝ այնքան էլ նպատակահարմար չէ, օրինակ՝ Իրանից ժամանած ինքնաթիռում մեկ անձի մոտ է հայտնաբերվել վարակը: Վերջինիս հետ անմիջական շփում ունեցածները մեկուսացվել են:

«Կարևոր է, որ խուճապ չլինի բնակչության մոտ, քանի որ այդ դեպքում անվերահսկելի է դառնալու իրավիճակը, որևէ միջոցառման իրականացման արդյունավետությունը բավականաչափ ընկնելու է, նաև մատների արանքով չի կարելի նայել: Բնակչությունը, եթե ունենա բավարար չափով օբյեկտիվ տեղեկություններ, դա անտեղի խուճապը կզսպի»,- ասել է նա:

Պատգամավորն ասել է, որ հնարավոր չէր լինելու հարյուր տոկոսով խուսափել այս վիրուսից, երբ այն կար հարևան երկրներում, սակայն կարևոր է, որ վարակակիրների թիվը չավելանա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ