Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ից ֆինանսավորվող «Սունկ» կայքի գրոհը․ Media.am-ը չի դադարում «քարկոծել» ու թիրախավորել գործընկերներին

ԱՄՆ-ից ֆինանսավորվող «Սունկ» կայքի գրոհը․ Media.am-ը չի դադարում «քարկոծել» ու թիրախավորել գործընկերներին

530
0

Հայաստանում շատ են այն «սունկ» կայքերը, որոնք ծառայում են այս կամ այն ուժերին, երկրին կամ գաղափարախոսությանը։ Եվ, հիրավի, դրանցից և ոչ մեկը չի «խոստովանում» իր կողմանակալ մոտեցումները։ Չհարգելով ու չընդունելով գործընկեր լրատվամիջոցների գործելաոճը, դիրքորոշումը կամ մոտեցումները, շատ կայքեր գործածում են հարձակողական մոտեցումներ, ինչ է՝ իրենց «թիմից» չես, կամ չունես իրենց հետ կիսելու որևէ գաղափար։

Խոսենք փաստերով․ Media.am կայքը գործում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«Կայքի բովանդակության համար պատասխանատվությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները»,-նշված է կայքում:

Մարդու իրավունքներ, բարեփոխումներ, մեդիագրագիտություն․․․Սույն կայքը գործում է ամբողջությամբ հակառակ գործելաոճով և բնավ էլ հավատարիմ չի մնում իր իսկ կողմից կամ իրենց ֆինանսավորողների կողմից սահմանված նորմերին։ Այս կայքը կարող է թիրախավորել գործընկերներին, նրանց անհիմն մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ, սույն կայքն անգամ զրպարտություն է տարածում։ Media.am-ը հարձակողական մոտեցում է ցուցաբերում և տևական ժամանակ է թիրախավորել է Medmedia.am առողջապահական կայքը։ Media.am-ը ակտիվ քարոզում է քովիդ-պատվաստումներ և պատվաստումային քարոզ է իրականացնում, իսկ ահա այն կայքերը որոնք փորձում են քովիդ պատվաստանյութերը հանրությանը ներկայացնել և՛ առավելություններով, և՛ թերություններով, դառնում են Media.am-ի ատելին ու թիրախավորվում հուր-հավիտյան․․․

MedMedia.am-ը չի դադարում Քովիդի մասին կեղծ լուրեր տարածել․․․

Media.am-ը ակնհայտ զրպարտություն է տարածում ու խոչընդոտում գործընկերներին, և հեղինակներն իրենց իրավունք են վերապահում գործընկերներին մեղադրել ապատեղեկատվություն տարածելու մեջ, այն պարագայում, երբ Medmedia.am-ը քովիդ –պատվաստանյութերի վերաբերյալ երբեք ապատեղեկատվություն չի տարածել, այլ պատվաստանյութերի թերություններին ու առավելություններին մշտապես անդրադարձել է հանգամանալից, վերլուծել ու համեմատել փաստերը, որոնք զետեղվել են միջազգային մամուլում և որի մասին, այո՛, լրատվամիջոցը պարտավոր է բարձրաձայնել, ՊԱՐՏԱՎՈ՛Ր է բարձրաձայնել, որ Սկանդինավյան որոշ երկներ արգելել են 12+ տարիքում պատվաստումները, այն համարելով խնդրահարույց, իսկ մեր երկրում սկսել են քարոզել երեխաների պատվաստումները Քովիդի դեմ։

Medmedia.am-ը մշտապես լուսաբանում է, թե՛ Առողջապահության նախարարության միջոցառումները, թե՛ միջազգային մամուլում տեղ գտած հոդվածները, ինչպես նաև հարթակ տրամադրել առողջապահական համակարգում աշխատող մասնագետներին, իրավապաշտպաններին և այն քաղաքացիներին, ովքեր ոլորտում բախվել են ինչ-ինչ խնդիրների։

Medmedia.am-ը պատրաստ է եղել լսել ու հարթակ տրամադրել առողջապահության նախարարության աշխատակիցներին, ովքեր ունեն ասելիք՝ Քովիդ պատվաստանյութերի արդյունավետության ու անվտանգության վերաբերյալ․․․

Իսկ երբ որևէ կայք, որը ֆինանսական կախում ունի ԱՄՆ-ից, թիրախավորում է գործընկերներին, ինչ է՝ տվյալ կայքը անաչառորեն լուսաբանում է բոլոր փաստերն ու կողմնակալ չէ՝ անընդունելի է։

Media.am-ը գործելով  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում չի գործում օբյեկտիվ և կրկին սուբյեկտիվ տեսակետներ է առաջ քաշում։ Պատվաստումային քարոզ իրականացնելով՝ կայքը չի ներկայացնում նաև քովիդ-պատվաստումների հակացուցումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն, որպեսզի քաղաքացիները կարողանան ամբողջությամբ ծանոթանալ ընդամենը մեկ տարվա ընթացքում ստեղծված պատվաստանյութերին։

Media.am-ը իր «Ստուգված է» բաժնում հրապարակում է հոդվածներ, որոնք ապացուցողական ոչ մի հիմք չունեն։ Օրինակ՝ «Հղիների վիժման եվ պատվաստանյութի միջեվ պատճառահետեվանքային կապ չկա» վերնագրով հոդվածում կրկին թիրախավորվում են անհատ քաղաքացիները, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում քովիդ պատվաստանյութերի վերաբերյալ և պարզվում է հոդվածը բնավ չի համապատասխանում իր ենթաբաժնի անվանը, արդյո՞ք հոդվածում տեղ գտած ինֆորմացիան ՍՏՈՒԳՎԱԾ Է․․․

Հեղինակը հակասում է իր իսկ կողմից ընտրած վերնագրին՝ «Հղիների վիժման եվ պատվաստանյութի միջեվ պատճառահետեվանքային կապ չկա»․․․իսկ ահա հոդվածում զետեղված տեղեկատվության համաձայն ուսումնասիրությունը դեռ շարունակվում է և չկա որևէ փաստ պատվաստանյութի և վիժման պատճառահետևանքային կապի մասին։ Հարց հեղինակին եթե ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, ապա ինչպե՞ս կարող է մեդիան նման պնդում անել, չէ՞ որ ՁԵՐ հոդվածը կարդում են հազարավոր հղիներ և դուք չեք կարող նրանց տալ կյանքի որևէ երաշխիք, թե՛ պատվաստվելու, թե՛ չպատվաստվելու պարագայում։

Medmedia.am-ը երբեք քաղքացուն կողմնորոշող հայտարարություն ՉԻ՛ արել  եվ չի ասել՝ ՄԻ՛ ՊԱՏՎԱՍՏՎԵՔ․․․այլ իր պարտքն է համարել ուսումնասիրել ու ներկայացնել «մեդալիոնի երկու կողմերը»․․․

Իսկ Media.am-ը պատրա՞ստ է զրպարտության համար պատասխանատվություն կրել ու Դատարանում պարզաբանումներ տալ։ Media.am-ը պատրա՞ստ է ապացուցել Դատարանում, որ ինչպես «սունկ» կայքի լրագրողն է պնդում՝ MedMedia.am-ը չի դադարում Քովիդի մասին կեղծ լուրեր տարածել․․․«Փաստերի և աղբյուրների ստուգման ժամանակակից գործիքներով և նյութերի մատուցման նորարարական մոտեցումներով» «ԱՇԽԱՏՈՂ» սույն կայքը պատկերացում չունի՞, թե ինչ ասել է ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, պատկերացում չունի՞, որ զրպարտության համար պատասխանատվություն պետք է կրել․․․

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ