Գլխավոր էջ Medmedia TV Ստեղծված աբսուրդում դիմակը չի՛ փրկելու․ կարգուկանոն հաստատեք․ տեսանյութ, լուսանկարներ

Ստեղծված աբսուրդում դիմակը չի՛ փրկելու․ կարգուկանոն հաստատեք․ տեսանյութ, լուսանկարներ

1117
0

Դիմակ կրելը նոյեմբերի 1-ից պարտադիր կդառնա ոչ միայն փակ, այլև՝ բաց հանրային վայրերում։ Պատճառը Հայաստանում ստեղծված խիստ ծանր համաճարակային վիճակն է, միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում քովիդը 638 մարդու կյանք է խլել։

Նորություն ասած չենք լինի, որ ռեստորաններում, ժամանցի այլ վայրերում ու հատկապես քաղաքային տրանսպորտում վիրուսը ակտիվորեն կարող է տարածվել ու արդեն իսկ ամիսների ընթացքում տարածվել է, քանի որ մարդիկ շփվել են առանց դիմակի, համբուրել միմյանց, չնայած, մյուս կողմից էլ, կարելի է ասել, որ դիմակը մարդկանց չի փրկելու վարակվելուց, մասնավորապես աբսուրդի ժանրից է, այն որ ամուսիններին պարտադրում են մեքենայում դիմակ կրել․․․Ամուսինների՞ն․․․

Կորոնավիրուսի վարակն այն աստիճանի է հասել, որ բաց տարածքում դիմակ կրելը հաստատ փրկող իրավիճակ չէ։ Միայն քաղաքային տրանսպորտում տիրող իրավիճակը փաստում է, որ դիմակը չի կանխարգելելու վարակի տարածումը, մարդկանց միչև հարկավոր է սոցիալական հեռավորություն պահպանել։ Մարդիկ երթևեկում են, բառիս բուն իմաստով գրկախառնված, ինչու՞ ՀՀ ԱՆ-ն չի պարտադրում կարգավորել տրանսպորտում տիրող իրավիճակը, ինչու՞ է ԱՆ-ն որոշումներ ընդունում, առանց հաշվի առնելու դրա անարդյունավետությունը։ Միայն ստորև ներկայացված տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ դիմակ կրելու համար արդեն շատ ուշ է․․․

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ