Գլխավոր էջ Նորություններ Ավանեսյանն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

Ավանեսյանն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

213
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Առողջապահության նախարարը շրջայց կատարեց հիվանդանոցում, ծանոթացավ կլինիկաների գործունեությանը, տեսակցեց հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվեց փոքրիկի առողջական վիճակով:

 

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը:

 

Հոսպիտալացումից մինչև դուրս գրում՝ 24 ժամ 7 օր սկզբունքով, համալսարանական հիվանդանոցում կատարվող աշխատանքներն ուղղված են առաջին հերթին բուժօգնության որակի բարելավմանը, բուժառուների առողջության պահպանմանը:

 

Նշենք, որ նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած հիվանդանոցային համալիրը տարեկան ամբուլատոր պայմաններում բուժօգնություն  տրամադրում և սպասարկում է ավելի քան 20.000, իսկ ստացիոնար պայմաններում՝ ավելի քան 10.000 պացիենտի։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ