Գլխավոր էջ Գլխավոր «ՆՎԵՐ ՆՈՐՎԵԳԻԱՅԻՑ»․ իրենց երկրում արգելեցին ու «Մոդեռնան» նվիրեցին հայ երեխաների՞ն

«ՆՎԵՐ ՆՈՐՎԵԳԻԱՅԻՑ»․ իրենց երկրում արգելեցին ու «Մոդեռնան» նվիրեցին հայ երեխաների՞ն

1554
0

Կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին տեսակետները հակասական են։ Տեղեկատվական այս պատերազմում քաղաքացիներից շատերն անգամ չեն կողմնորոշվում՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ։ Հիրավի, պատվաստանյութերի գյուտը մարդկության համար մեծ նվեր էր՝ազատվելու մի շարք հիվանդություններից, որոնք նախկինում մահացու են եղել։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պարագայում խնդիրն այն է, որ դրանք կարճ ժամանակահատվածում են ստեղծվել ու կողմնակի ազդեցությունների մասին տեղեկատվությունը քիչ է։ «Ազատ Կամք» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձել էր խնդրին, նշելով, որ  պատվաստանյութերի կիրառման՝ Առողջապահության նախարարության ուղեցույցներում ներկայում հայտնի ոչ բոլոր կողմնակի ազդեցություններն ու դրանց դրսևորումներն են նշված: Որոշ պատվաստանյութերի արտադրողների հրահանգում անգամ նշված է․

«Քանի որ տվյալ պատվաստանյութը նոր տիպի պատվաստանյութ է, կա հավանականություն, որ կարող են ի հայտ գալ սիմպտոմներ, որոնք առ այսօր չեն հայտնաբերվել»։

Ըստ՝ https://nplus1.ru/news/2021/10/07/moderna-stop կայքի՝ Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան դադարեցրել են Moderna-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց մոտ, մինչդեռ Շվեդիան և Դանիան ժամանակավորապես դադարեցրել են երիտասարդների օգտագործումը՝ անկախ սեռից, հաղորդում է Reuters- ը: Երկիրը նման որոշում է կայացրել երիտասարդ տղամարդկանց մոտ պատվաստանյութերով mRNA- ի իմունիզացիայի հազվագյուտ կողմնակի ազդեցության պատճառով `միոկարդիտ և պերիկարդիտ:

Ըստ՝  https://www.modernatx.com/ կայքի տվյալների՝ «Մոդեռնա» COVID-19 պատվաստանյութը հաստատված կամ լիցենզավորված չէ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից, սակայն թույլատրվել է արտակարգ իրավիճակների օգտագործման համար FDA-ի կողմից՝ Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության ներքո (EUA)՝ կանխելու Coronavirus Disease 2019 (COVID‑19) 18 տարեկան և բարձր անձանց մոտ օգտագործման համար:

Կլինիկական փորձարկումների ընթացքում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի մոտ 15,400 անհատ ստացել է Մոդեռնա COVID-19 պատվաստանյութի առնվազն 1 չափաբաժին : Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը դեռ ուսումնասիրվում է կլինիկական փորձարկումներում։

«Մոդեռնա» պատվաստանյութին վերաբերող կայքում  նշված են վտանգները, դրանցից են մասնավորապես միոկարդիտը (սրտի մկանների բորբոքում) և պերիկարդիտը (սրտի արտաքին լորձաթաղանթի բորբոքում), որոնք առաջացել են որոշ մարդկանց մոտ, ովքեր ստացել են «Մոդեռնա» COVID-19 պատվաստանյութը: Այս հիվանդությունները առաջացնում են սրտային անբավարարություն, ընդհուպ մինչև սրտի կանգ:

Միոկարդիտ և պերիկարդիտ (սրտի բորբոքում) գրանցվել են COVID-19-ի դեմ Pfizer և Moderna պատվաստանյութերից հետո: Այն հազվադեպ է հանդիպում և սովորաբար տեղի է ունենում երկրորդ դեղաչափից հետո: Ավելի հավանական է, որ դա տեղի ունենա մինչև 30 տարեկան տղամարդկանց մոտ:

Շատ դեպքեր եղել են մեղմ և մարդիկ արագ ապաքինվել են:

Ախտանիշները կարող են ներառել.

․ կրծքավանդակի ցավ

․ կրծքավանդակի ճնշում կամ անհանգստություն

․ անկանոն, բաց թողնված սրտի բաբախում կամ «թրթռում»

․ ուշագնացություն

․ շնչառության դժվարություն կամ ցավ շնչելիս:

Այս ախտանիշների առկայության դեպքում դուք պետք է դիմեք բժշկական օգնության:

Տեղեկացնում է www.health.gov կայքը, հղում տալով https://www.health.gov.au/resources/translated/covid-19-vaccination-information-on-covid-19-astrazeneca-vaccine-other-languages-ին։

Նշենք, որ Սկանդինավյան մեկ այլ երկիր՝ Նորվեգիան, 30-ից ցածր տարիքի իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «Ֆայզեր»-ով պատվաստվել, տեղեկանում ենք https://russian.rt.com/inotv/2021-10-09/Le-Monde-skandinavskie-strani-ogranichili կայքից։

Հիշեցնենք, որ մենք Նորվեգիայից ստացել ենք նվեր «Մոդեռնա» պատվաստանյութ։

Ստացվում է, որ Նորվեգիայի տեսակետից մինչև 30 տարեկան երիտասարդներին Մոդեռնան չեն ներարկելու, քանի որ կան ինչ-ինչ հակացուցումներ, բայց մեր երկրում անգամ այդ նվերը չի հաջողվում ըստ անհրաժշտության կիրառել։ Նորվեգիան զգուշանում է ու պաշտպանում երեխաներին ու դեռահասներին, իսկ Հայաստանը ներարկելու է 12 տարեկանից բարձր երեխաներին: Մեր առողջապահության նախարարը միանգամից ուղեցույցում փոփոխություն է կատարել: Հոկտեմբերի 7-ից «Մոդեռնան»  չեն տրամադրելու Նորվեգիայում, հոկտեմբերի 8-ին մեզ մոտ իջեցվում է տարիքային շեմը 12-ի․․․

Մի նկատառում էլ՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 22-ին Ազատություն ռադիոկայանում նշել է՝ «Կոչ եմ անում՝ երբ որ կստանան «Մոդեռնա» պատվաստանյութի նոր խմբաքանակը, փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն, և ես՝ իմ 12 տարեկան աղջկան առաջինը կպատվաստեմ»․․․

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ