Գլխավոր էջ Նորություններ Մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն․ Ալինա Նիկողոսյան

Մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն․ Ալինա Նիկողոսյան

1322
0

Հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։

Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ