Գլխավոր էջ Գլխավոր Պետք է արդյո՞ք պատվաստվեն երիտասարդները

Պետք է արդյո՞ք պատվաստվեն երիտասարդները

904
0

Մեր երկրում երիտասարդներն այնքան էլ չեն ցանկանում պատվաստվել։ Հանրային քննարկում հաղորդման շրջանակում, ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև երիտասարդների պատվաստման կարևորության հարցը։ Զրույցին մասնակցել են ապագա և գործող բժիշկներ։ Ամալյա Մանուսաջյանը ԵՊԲՀ-ի սրտաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր է, ով նշեց․«Երիտասարդների դեպքում մենք թիրախ ենք բաց թողել, որովհետև եթե հիվանդության բարդությունն ու մահացու ելքերը մինչև Դելտա շտամը հիմնականում տարիքով մեծերի մոտ էր լինում, ապա վիրուսը շրջանառող հիմնական պոպուլյացիան երիտասարդներն են՝ աշակերտները, ուսանողներն, ովքեր ամեն օր տրանսպորտ են նստում, դասարաններում և լսարաններում մեծ մարդկանց հետ են շփվում ու գնում են տուն»։

Ըստ նրա՝ երիտասարդները հիվանդացողների, վիրուսը կրողների այն կոնտինգենտն են կազմում, ովքեր սիմպտոմներ հիմնականում չեն ունենում կամ ունենում են թեթև սիմպտոմներ։ Զրույցի ընթացքում նա նշել է, որ ինքը վարակվել է առանց որևէ սիմպտոմի, վարակել է մորը, ով ծանր թոքաբորբ է տարել։

«Երիտասարդները հիմնականում այնպիսի տեսակետ ունեն, եթե վարակվել- լավացել են կամ թույլ սիմպտոմներ են ունենում կամ ընդհանրապես սիմպտոմներ չեն ունենում, էլ ինչի՞ համար պատվաստվել։ Հենց այստեղ է գալիս անհատական պատասխանատվության ու հասարակության մնացած անդամների հանդեպ հոգատար վերաբերմունքի հարցը։ Երիտասարդը պիտի մտածի, որ գուցե ես ասիմպտոմ այդ դեպքը կրելով տրանսպորտում տասը հոգու վարակում եմ ու այդ տասը հոգին հետագայում ինչ ճակատագիր են ունենալու ինքը չգիտի, բայց գուցե այդ տասը հոգու մեջ ունենում ենք լետալ ելքեր, ռեանիմացիայում հայտնվողներ և տարբեր բարդությունների հետ առնչվողներ»,-նշել է նա հավելելով, որ ամեն ուսանող, ամեն երիտասարդ մարդ պիտի գիտակցի իր պատասխանատվությունը՝ իր օղակում վիրուսի տարածումը կտրելու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ