Գլխավոր էջ Գլխավոր Covid-19-ը, իմունիտետ և հակամարմիններ․ ի՞նչ պետք է իմանալ

Covid-19-ը, իմունիտետ և հակամարմիններ․ ի՞նչ պետք է իմանալ

719
0

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադերձել է իմունային համակարգի և հակամարմինների հարցերին։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը AstraZeneca-ի ինստրուկցիայում ասված է, որ մարդիկ, ըստ ցանկության կարող են 6 ամսով հետաձգել իրենց պատվաստումը, եթե վարակվել են Covid 19-ով»,-հայտնել է նա՝ հավելելով, որ նման փաստերը չի կարելի ավելի նսեմ, ավելի ցածր կամ առասպելական գնահատել՝ համեմատելով իրենց կարծիքների, դիտարկումների հետ։

Մանասյանի խոսքով՝ վիրուսի հանդեպ իմուն համակարգի պատասխանը լինում է հետևյալ կերպ․«Նախ վիրուսի դեմ պայքարում է բնածին իմունիտետը, որից որոշ ժամանակ անց լինում է հակամարմինային և տելինֆոցիտային պատասխանը։ Կորոնավիրուսի դեպքում, երիտասարդ և առողջ անձանց մոտ պայքարում է բնածին իմունիտետը, որը վատ է աշխատում, եթե լավ աշխատեր կորոնավիրուսը մեզ չէր կարող վարակել։ Եթե բնական իմունիտետը թերանում է, վիրուսների քանակը ակտիվանում է և Տելինֆոցիտները և հակամարմինները լուծում են վիրուսի հարցերը։ Մեծահասակների մոտ, քանի որ Տելինֆոցիտների քանակը ցածր է, պատասխանը խայտառակ ցածր է լինում, այսինքն՝ Տելինֆոցիտը չի կարողանում իր գործն անել, արդյունքում վիրուսը աճում է օրգանիզմում, և թե բնածին իմունիտետը և թե հակամարմիններն իրենցով ոչինչ չեն կարողանում անել։ Սա ավարտվում է ռեանիմացիայով, մահով կամ ծանր հետևանքներով»։

Ըստ բժշկի՝ երիտասարդ և առողջ մարդկանց մոտ, ովքեր թեթև են տանում վիրուսը՝ հակամարմինները երևելի կարևորություն չունեն։

«Նույն հետազոտության մեջ նշված է, որ հակամարմիններ չունեցող մարդիկ Քովիդից լիարժեք լավանում են առանց ռեանիմացիա ընկնելու, քանի որ իրենց մոտ տելինֆոցիտները լիարժեք աշխատում են։ Այսինքն՝ իմուն համակարգի մեջ՝ կորոնավիրուսի դեմ իրական պայքարողը Տելինֆոցիտներն են։ Հակամարմինները, որոնք հնարավոր է արյան մեջ ստուգել երկրորդական են այն աստիճան, որ անգամ այն հիվանդները, որոնց մոտ հակամարմին չկա, իրենց մոտ խնդիր չի լինում։ Իմունիտետը պայմանավորում է ոչ թե հակամարմիններն ինչքան կլինի, այդ մարդկանց մոտ այլ պայմանավորում է, թե Տելինֆոցիտային բջիջները ինչքան կլինեն այդ մարդկանց մոտ, որը չի ստուգվում։ Ու եթե երիտասարդների մոտ հակամարմինները ցածր են, նրանից է, որ Տելինֆոցիտները լավ են աշխատել, նրանց մոտ բնածին իմունիտետն է լավ աշխատել։ Հակամարմինների բարձր և ցածր լինելը պրակտիկ և կլինիկական նշանակություն չունի։ Իսկ հակամրմինները ստուգում ենք հասկանալու համար մարդ ինֆեկցիա տարել է, թե չի տարել»,-նշել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ