Գլխավոր էջ Նորություններ Հարցուպատասխան Առողջապահության նախարարության հետ. Մաս 2

Հարցուպատասխան Առողջապահության նախարարության հետ. Մաս 2

382
0

«Ազատ Կամք» նախաձեռնությունը գրել է.

⁉️ Հարցուպատասխան Առողջապահության նախարարության հետ, Մաս 2

 

«Ազատ Կամք» նախաձեռնության համահիմնադիր Ա.Զոհրաբյանը մի շարք հարցումներ է ուղարկել Առողջապահության նախարարություն (ԱՆ)՝ Քովիդ-19-ի վիճակագրության, կանխարգելման, բուժման, պատվաստման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

 

⁉️ Հարցն ու պատասխանը` նկարներում:

 

‼️ Մեկնաբանություն.

 

Նախ, պատվաստանյութերի կիրառման Առողջապահության նախարարության ուղեցույցներում ներկայում հայտնի ոչ բոլոր կողմնակի ազդեցություններն ու դրանց դրսևորումներն են նշված: Որոշ պատվաստանյութերի արտադրողների հրահանգում անգամ նշված է․

 

«Քանի որ տվյալ պատվաստանյութը նոր տիպի պատվաստանյութ է, կա հավանականություն, որ կարող են ի հայտ գալ սիմպտոմներ, որոնք առ այսօր չեն հայտաբերվել»։

 

Բացի այդ, ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս պատվաստանյութերի կիրառման նոր կողմնակի ազդեցություններ, օրինակ Մոդեռնայի կիրառման հետևանքով երիտասարդների շրջանում արձանագրված սրտամկանի բորբոքումները, որի պատճառով մի շարք երկրներ տարիքային սահմանափակում դրեցին այդ պատվաստանյութի կիրառման վրա:

 

Հեռակա ազդեցությունների մասով որևէ տեղեկատվություն նշված ԱՆ ուղեցույցներում չկա և չէր էլ կարող լինել պայմանավորված հետազոտությունների սահմանափակ ժամանակով: Մասնավորապես Աստրազենեկայի հրահանգում նշված է, որ ո՛չ գենոտոքսիկության, ո՛չ քաղցկեղածնության ուսումնասիրություններ չեն կատարվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ