Գլխավոր էջ Գլխավոր «Պետությունը իր վրայից գցում է պատասխանատվությունը՝ մարդկանց զրկելով բողոքարկելու հնարավորությունից»․ փաստաբան

«Պետությունը իր վրայից գցում է պատասխանատվությունը՝ մարդկանց զրկելով բողոքարկելու հնարավորությունից»․ փաստաբան

2508
0

ՀՀ Սահամանադրության 25-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին»:

Կարո՞ղ են կորոնավիրուսի դեմ պատվաստումները համարվել կլինիկական փորձարկումներ և մարդն իրավունք ունի՞ այդ փորձարկման համար փոխհատուցում պահանջելու։ Այսինքն` մարդը կարող է ենթարկվել կլինիկական փորձարկման բացառապես իր համաձայնությամբ, և նախապես տեղեկացված լինելով թե ինչ փորձարկումներ են իրականացվում:

Medmedia.am-ի հարցին պատասխանում է փաստաբան Սուսաննա Սարգսյանը․

«Կլինիկական փորձարկումներն անցնում են վճարովի հիմունքներով, այսինքն՝ առողջությանը հասցված վնասի կամ այլ ելքի դեպքում փորձաքննության ենթարկվող անձը ստանում է փոխհատուցում: Պատահական չէ, որ այսօր պատվաստվող յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սահմանված ձևանմուշի համաձայնություն այն մասին, որ ինքնակամ են պատվաստվում: Այսպիսով՝ պետությունը իր վրայից գցում է պատասխանատվությունը, և զրկում քաղաքացիներին հետագայում բողոքարկելու, որ իրենց ենթարկել են կլինիկական փորձարկման հարկադրանքի միջոցով, կամ առանց պատշաճ  իրազեկման: Իսկ այս փաստը կարծում եմ յուրաքանչյուր բանական մարդու պետք է գոնե մտածելու տեղիք տա»,-նշել է փաստաբանը:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ