Գլխավոր էջ Նորություններ Երեխաները պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում. Վարակաբան

Երեխաները պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում. Վարակաբան

674
0

Երեխաները պետք է դիմակներ կրեն հասարակական վայրերում, որտեղ շատ մեծահասակներ կան, քանի որ այս դեպքում երեխայի վարակման հավանականությունը մեծ է: Ռիա նովոստիին ասել  վարակաբան Անդրեյ Պոզդնյակովը:

 

Երեքշաբթի օրը ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ երկրում երեխաների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են կրկնակի: Նրա խոսքով, դեպքերի մոտ կեսն արտահայտվում են կլինիկական դրսևորումներով:

 

«Արդյո՞ք երեխաները պետք է հետևեն դիմակ կրելու ռեժիմին: Դա անհրաժեշտ է հենց հասարակական վայրերում, որտեղ գերակշռում են մեծահասակները: Մանկական խմբերում՝ ոչ: Ինչո՞ւ այդպես: Հավանականությունը, որ COVID-19-ով վարակված մեծահասակը կվարակի երեխային, մի քանի անգամ է բարձր է, քան հակառակ պարագայում, երբ հիվանդ երեխան կվարակի առողջին», — ասել է Պոզդնյակովը:

 

Նա նշել է, որ երեխաների մոտ վիրուսի տարածումն ավելի ցածր է, քան մեծահասակների մոտ, չնայած կան երեխաներից վարակվելու վտանգներ:

 

«Բայց հասարակական վայրերում գերակշռում են մեծահասակները, ուստի ավելի լավ է երեխային դիմակ դնել՝ նրան պաշտպանելու համար», — ընդգծել է մասնագետը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ