Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ

545
0

Կորոնավիրուսի համավարակը նախատեսվածից ավելի երկար կտևի։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի մեծ մասի ընթացքում։

 

Ըստ ԱՀԿ-ի ղեկավարի խորհրդական Բրյուս Այլվարդի՝ պատճառն այն է, որ աղքատ երկրները չեն ստանում անհրաժեշտ պատվաստանյութերը։ Մինչ օրս պատվաստվել է Աֆրիկայի բնակչության ընդամենը 5 տոկոսը, մինչդեռ մնացած այլ մայրցամաքներում պատվաստվածների թիվը շուրջ 40 տոկոս է։

 

ԱՀԿ-ի պաշտոնյան նշել է, որ զարգացած երկրները չեն կատարում աղքատ երկրներին դեղամիջոցների մատակարարման իրենց պարտավորությունները։ Նա հարուստ երկրներին կոչ է արել պատվաստանյութերի հերթում իրենց տեղը զիջել ավելի քիչ եկամուտ ունեցող երկրներին։

 

COVID-19-ի համավարակի սկզբից մինչև օրս աշխարհում վիրուս է հայտնաբերվել գրեթե 243 մլն մարդու մոտ։ Վիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 4 միլիոն 900 հազարը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ