Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստումային միֆերն ու խնդրահարույց հարցերը ներկայացնում են մասնագետները

Պատվաստումային միֆերն ու խնդրահարույց հարցերը ներկայացնում են մասնագետները

1145
0

Կորոնավիրուսի թվերը խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին։ Մենք գտնվում ենք վարակի բավական բուռն փոխանցման փուլում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ասաց Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։

«Եթե խոսում ենք դեֆոլտայի մասին, ապա դա կարող է բերել տնային մահերի քանակի բարձրացման նաև հաշվի առնենք, որ Դելտա շտամը բավական ագրեսիվ է և բավական կայուն այսօր գործող թերապևտիկ միջամտություններին, այսինքն՝ ստացվում է, որ մահերի թիվը ավելանալու է կամ եթե այս մակարդակով  շարունակվի, ինքնին արդեն բարձր մահաբերություն է»,-նշել է Բադալյանը։

Նա նաև ասաց, որ կա հիվանդության երիտասարդացում։

ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային նորմերը, հատկապես, երբ գնում են բուժհաստատություններ պատվաստվելու և  հատկապես բուժհաստատության ներսում պահպանեն հակահամաճարակային կանոնները։

«Պատվաստման գործընթացն այսօր բավականին ինտենսիվ է, և անգամ հերթեր են գոյանում առաջնային օղակի բուժհաստատություններում և շատ կարևոր է, որ մարդը, երբ գնում է կանխարգելիչ միջոցառման, այնտեղ չվարակվի և լրացուցիչ ռիսկային գործոն պատվաստումը չդառնա»,-հայտնեց Տեր-Ստեփանյանը։

Անդրադառնալով, 4-րդ ալիքի առանձնահատկությանը նա առանձնացրեց մահերի մեծ թիվը, ինչպես նաև այն, որ տարածաշրջանում մահաբերության տեսակետից առաջիններից ենք։

«Դելտա շտամի առավել ինտենսիվ տարածման և դոմինանտ դառնալու հետ կապված՝ հղիությունը նույնպես դարձավ ռիսկային՝ վարակով պայմանավորված։ Եվ այսօր, ցավոք սրտի, ունենք հոսպիտալացված հղիների բավականին մեծ թիվ։ Հղիության ժամանակ Քովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով, ինչպես նաև ներարգանդային թոքաբորբ, այսինքն՝ երեխայի մոտ վարակի զարգացում, որը նախորդ շտամների ժամանակ հաճախ չէր լինում»,-նշեց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ