Գլխավոր էջ Գլխավոր Պետությունը մյուս հիվանդությունների դեմ արդյո՞ք նույն ծավալով պայքարում է․ Հովհաննես Գևորգյան

Պետությունը մյուս հիվանդությունների դեմ արդյո՞ք նույն ծավալով պայքարում է․ Հովհաննես Գևորգյան

2981
0

Պատվաստումային գործընթացքը ՀՀ-ում շարունակվում է։ Սակայն, շատերի կարծիքով այն իրականացվում է ոչ թե գիտակցված, այլ ստիպված։ Ինչ վերաբերում է պատվաստումների արդյունավետությանը, բժիշկ Հովհաննես Գևորգյանի կարծիքով՝  դրա համար անհրաժեշտ է քննարկումներ, ուսումնասիրություններ։ Նրա խոսքով՝ պարտադիր է մեր հայ բժիշկների կարծիքն ու տեսակետը հաշվի առնել, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների ուսումնասիրությունը, դա ևս շատ կարևոր է։ «Ես բժիշկ եմ, օգտագործում եմ դեղորայք, անզգայացնող լուծույթներ, հակաբորբոքային , առանց որոնց հնարավոր չէ, այնպես որ, որ մենք դեմ ենք՝ դեմ ենք պարտադիրին, մոլորությանը։ Ոչ թե պետք է շունն ու կատուն խաղալ, այլ մենք մի պետություն ենք, մի ազգ ենք , պետք է նստել հասկանալ, ծանր ու թեթև անել , ճիշտ չէ միանգամից ասել՝ դու պատվաստվի´ր, որ չվարակվես, դու պատվաստվի´ր, որ կողքինիդ չվարակես։ Մանավանդ, որ այդպես չէ»:

Բժիշկ Գևորգյանի դիտարկմամբ՝ մենք համավարակի պայքարի դեմ ուրիշ լեզվով ենք խոսում։ Շատ երկրներ խոսում են պատվաստման մեծ թվերից, բայց նաև խոսում են այդ երկրների օրեցոր աճող հիվանդացության մասին։ «Աշխարհում միայն կորոնավիրուսը չի այս պահի դրությամբ։ 2020թ-ի վիճակագրությամբ, մահացության դեպքերի մոտ  10 %-ը կորոնավիրուսից մահացած դեպքերն են, մնացած 90 %-ը տարբեր խրոնիկ հիվանդությունների պատճառով։ Հիմա հարց, այդ 90% մահացածների հիվանդության դեմ պետությունն արդյո՞ք նույն ծավալով պայքարում է ։ Այդ հիվանդությունների դեպքում եթե մարդիկ կարիք ունենան հիվանդանոց տեղափոխվելու՝ նրանց համար գրեթե փակ է։ Պետք է սուր և ծայրահեղ դեպքերում լինի, որ կարողանան տեղափոխել»,- նշեց Գևորգյանը։

Ընդգծեց, որ խուճապը 10 անգամ ավելի շատ է, քան հենց հիվանդությունն ու մահացության դեպքերը։ Ըստ նրա, սա էլ ունի լուրջ ուսումնասիրության կարիք և վերլուծելու առիթ է տալիս։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ