Գլխավոր էջ Գլխավոր Ցավոք, մեկ մարդու փնթի հանձնարարականներով է ամեն ինչ որոշվում․ Ալեքսանդր Կոչուբաև

Ցավոք, մեկ մարդու փնթի հանձնարարականներով է ամեն ինչ որոշվում․ Ալեքսանդր Կոչուբաև

2130
0

Առողջապահության նախարարության հայտնի որոշումը աշխատող անձանց նկատմամբ, այն է ՝ պարտադիր պատվաստում կամ թեստավորումը, ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ ամբողջ ծավալով հակասահմանադրական է․ «Հիմա չեմ ծավալի սահմանադրական իմ պնդումները, քանի որ այդ սահմանադրականությունը պետք է առաջինը հետաքրքրեր իշխանությոանը, սակայն եթե նրանց չի հետարքրում, լսարանի համար դա երկրորդական խնդիր է։ Առավել շատ կցանկանայի կանգնել պատվաստման սոցիալական ասպեկտների վրա։ Այո՛, տոկոսը չափազանց ցածր է, երևի շուրջ 300,000 քաղաքացու մասին ենք խոսում, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է , որ այդ 300,000-ի 80-90%-ն էլ պետական  ծառայողներն են, ովքեր հարկադրանքի ազդեցության տակ պատվաստվել են »,-նշեց Կոչուբաևը։

Փաստաբան Կոչուբաևն ընդգծեց, որ  ընդհանուր առմամբ պատվաստման դեմ ակցիաները նրա համար մի փոքր անհասկանալի են։ Այսինքն այն ագիտացիան, որ չպետք է պատվաստվել ՝ աննորմալ է։ Ըստ նրա,  նորմալ է այն հակաիշխանական շարժումը, որը պարտադրում է իշխանությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկի, որ պատվաստումը լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված ընտրության արդյունք։ «Չպետք է ագիտացիա տարվի, որ պատվաստումը շատ վատ երևույթ է, այսինքն ընդամենը պետք է պետությունը շփվի իր քաղաքացու հետ, բացատրի դրական և բացասական կողմերը պատվաստման, որպեսզի յուրքանչյուր քաղաքացի ինքը ընտրի ՝ ցանկանում է պատվաստվել, թե՞ ոչ։ Եվ սրա հաջորդ պորբլեմն այն է, որ պարտադիր պատվաստման այլընտրանքն է քաղաքացու հաշվից թեստավորումը։ ՀՀ-ն իր ամփոփոխ առաջին հոդվածի ուժով իրեն հռչակել է սոցիալական պետություն և սոցիալական պետության կարևոր բաղադրիչներից մեկը հենց առողջապահության բնագավառն է։ Եվ տեսեք, պետությունը քաղաքացուն թողնում է միայնակ այս պայքարում և այդ ֆինանսավորումն է թողնում քաղաքացու վրա»,- ասաց նա։

Կոչուբաևի դիտարկմամբ՝ համավարակի դեմ պայքարը պետության գործը պետք է լինի, պետական քաղաքականության գործը, քանի որ պետության գլխավոր, նաև որոշակի առումով՝ բնական պարտականություններից մեկն է հետևել իր քաղաքացու առողջությանը։ Հակառակ դեպքում, սովորական քաղաքացու աչքերով եթե նայենք, եթե պետությունը չի հոգում իր սոցիալական և առողջապահական խնդիրները, այդ դեպքում առհասարակ պետությունն ինչի՞ համար է անհրաժեշտ․ «Այս առումով գտնում եմ, որ պետությունն այո՛ պարտավոր է պայքարել համավարակի դեմ, այդ թվում նաև պատվաստումների միջոցով, սակայն որևէ մեկին հարկադրեն որ պատվաստվի՝ այդ իրավունքը չունի»։

Կոչուբաևի ուշադրությունը նաև մեկ այլ հանգամանք է գրավել․ «Օրեր առաջ վարչապետը մեկ հայտարարություն արեց, որն ըստ էության իր ստանդարտով շատ մոտ է կառավարության իր լիազորությունների չարաշահմանը։ Նա հանձնարարեց, որ պետական ապարատում չլինի որևէ մեկը, որը պատվաստված չէ, այսինքն այստեղ խախտվեց հանային ծառայողի ընտրելու հնարավորթյունը, ընդ որում՝ որևէ գերատեսչության ղեկավար չհակադարձեց Փաշինյանին, ինչը նշանակում է, որ այդ դահլիճում նստած բոլոր ղեկավարները գնալու և պարտադրելու են իրենց աշխատակիցներին, որպեսզի պատվաստվեն , հակառակ դեպքում աշխատանքից ազատմամբ կսպառնան, նաև դրան է միտված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները աշխատանքից ազատման առումով»,-ընգծեց փաստաբանը։

Կոչուբաևը գտնում է, որ վարչապետն այդ իրավունքը չուներ,սակայն նրա դիտարկմամբ՝ այս ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ունակ չեն առնվազն, որևէ գնահատական տալ վարչապետի գործողություններին, քանի որ վերածվել ենք արևելյան պրիմիտիվ դիկտատուրաների, որտեղ որոշվում է մեկ մարդու փնթի հայտարարություններով և հանձնարարարականներով։

Օֆելյա Պողոսյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ