Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարի տեղակալներն աշխատանքային այցերով եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում:

Առողջապահության նախարարի տեղակալներն աշխատանքային այցերով եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում:

43
0

Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի պոլիկլինիկաների տնօրենների, ոլորտի մասնագետների հետ, քննարկել պատվաստումային գործընթացով պայմանավորված կազմակերպչական բնույթի խնդիրներն` ընդգծելով առաջնային պահպանման օղակի ներգրավվածության կարևորությունը պատվաստումային գործընթացում:

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը, Արտակ Ջումայանը և Գևորգ Սիմոնյանն աշխատանքային այցերով եղել են մարզային ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում: Փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Արարատի մարզում, Արտակ Ջումայանը` Արմավիրի մարզում, Գևորգ Սիմոնյանն` Արագածոտնում: Վերջիններս հանդիպել են մարզային պոլիկլինիկաների ղեկավարներին, գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, զրուցել բուժանձնակազմի հետ կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացի, հերթագրումների կարգավորման և ընդհանրապես, պատվաստումային գործընթացի որակի բարելավման անհրաժեշտության մասին:

Փոխնախարարները կարևորել են COVID-19-ի դեմ պատվաստումները` հիշեցնելով, որ համավարակի պատճառով օրական 40-ից ավելի մահ ենք գրանցում: Նրանք ընդգծել են, որ պատվաստումներն առաջնահերթ ցուցված են քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ