Գլխավոր էջ Գլխավոր Մահերից խուսափելու համար պետք է պատվաստվել․ Արմեն Մուրադյան

Մահերից խուսափելու համար պետք է պատվաստվել․ Արմեն Մուրադյան

823
0

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը Հեռանկար հաղորդման շրջանակում խոսել է պատվաստումային գործընթացի մասին։

Նա նշել է, որ մեր երկրում պատվաստված է բնակչության 5 տոկոսը, Վրաստանում՝ 20 տոկոսից ավելին, Իրանում՝ 18 տոկոսից ավելի, Ադրբեջանում՝ 40 տոկոսից ավելի, Ռուսաստանում՝ 36 տոկոս, իսկ Թուրքիայում՝ 55 տոկոս։

«Մենք 5 տոկոս, ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Առաջին հերթին սա նշանակում է, որ նոր շտամները, որոնք վրա են հասնելու, որոնք շատ ավելի վտանգավոր են, շատ ավելի արագ են հասցնում վերակենդանացման բաժին և անգամ մահերի՝ այս շտամները իրենց շատ ավելի ազատ են զգալում։ Այդ շտամները կան, գոյություն ունեն, որովհետև մարդկությունը պայքարում է այդ շտամների դեմ, նրանք էլ համապատասխանորեն պայքարում են այդ դեղորայքի և միջոցների դեմ և հասարակությունները, որտեղ կոլեկտիվ իմունիտետը ձևավորված չէ՝ իրենք ազատ մեծ հնարավորությունների տեր են դառնում»,- նշել է ռեկտորը։

Մուրադյանի խոսքով՝ մենք այս պահին 95 տոկոսով ամբողջական պատվաստված չենք։

Նա նշեց, որ կան բաց հարցեր, որոնք հուզում են ինչպես բժիշկներին, այնպես էլ քաղաքացիներին․«Հիվանդացած մարդը պետք է պատվաստվի, թե ոչ, և երբ պետք է պատվաստվի, երկրորդ բաց հարցը՝ պատվաստումից հետո, որքան ժամանակ անց նորից պետք է պատվաստվել։ Այս առումով բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որոնք միանշանակ չեն։ Միանշանակը մեկն է՝ մահերից խուսափելու համար պետք է պատվաստվել, ծանր դեպքերից խուսափելու համար պետք է պատվաստվել, պետք է պատվաստվես, որպեսզի չմղսես քո երկրի առողջապահական համակարգը և պետք է պատվաստվել, որպեսզի չքանդես քո տնտեսությունը և չիջեցնես քո երկրի վարկանիշը»։

Մուրադյանը հիշեցրեց, որ դեռ ամիս առաջ ժամը մեկ կյանք ենք կորցրել, իսկ այժմ՝ մոտենում ենք կես ժամը մեկ՝ մեկ կյանքի, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 200 մահ։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ