Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսին նվիրված միջոցառումը չեղարկվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով

Կորոնավիրուսին նվիրված միջոցառումը չեղարկվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով

644
0

Նոր կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Նյու Յորքում չեղարկվել է նոր կորոնավիրուսին նվիրված մի միջոցառում։ Այն ուղղված էր նոր կորոնավիրուսի պայմաններում բիզնեսը շարունակելու հնարավորություններին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Council on Foreign Relations վերլուծական կենտրոնը մտադիր էր գործարարներին վերլուծական տեղեկանքներ տրամադրել նոր կորոնավիրուսի տարածման և դրա պատճառով բազմաթիվ բիզնեսների կողմնորոշման մասին։ Սակայն ընկերությունում ավելի վտանգավոր են համարել վարակի տարածումը։

Միացյալ Նահանգներում ամենաթարմ տվյալներով հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման գրեթե 1000 դեպք։ 29 մարդ մահացել է։ Վարակման դեպքերից ավելի քան հարյուրը արձանագրվել է հենց Նյու Յորք նահանգում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ