Գլխավոր էջ Նորություններ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հակացուցված է կրծքով կերակրման ընթացքում

«Սպուտնիկ V» պատվաստանյութը հակացուցված է կրծքով կերակրման ընթացքում

266
0
Հակահամաճարակային ալյանս նախաձեռնությունը գրել է

Առողջապահության նախարարի 2021թ․ հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ ԱՆ 2020թ․ օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։

❌ Փոփոխությունների համաձայն՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չներկայացնողների թվում կերակրող մայրերը դարձյալ չեն նշվել, այնինչ ՀՀ-ում ներկայում կիրառվող և սպասվող գրեթե բոլոր պատվաստանյութերի արտադրողների հրահանգներում կերակրող մայրերը նշված են որպես պատվաստման հակացուցում կամ ազդեցությունը նրանց վրա ուսումնասիրված չէ։
📍Մեջբերենք կերակրող մայրերին վերաբերող կետերը մի շարք պատվաստանյութերի արտադրողների հրահանգներից․
1️⃣ «Սպուտնիկ V»՝ «Պատվաստանյութը հակացուցված է կրծքով կերակրման ընթացքում»։
2️⃣ «AstraZeneca»՝ «Անհայտ է, թե արդյո՞ք AstraZeneca պատվաստանյութն արտազատվում է մարդու կաթում»:
3️⃣ «Sinovac/CoronaVac»՝ «Անհայտ է, թե արդյո՞ք պատվաստանյութն արտազատվում է մարդու կաթում»:
4️⃣ «Moderna»՝ «Կրծքով կերակրող կանանց համար COVID-19 mRNA պատվաստանյութի անվտանգության տվյալները կամ դրա ազդեցությունը նորածինների վրա բացակայում են»։
5️⃣ «Pfizer-BioNTech»` «Մարդու կաթում արտազատման կամ կաթարտադրության վրա պատվաստանյութի ազդեցության վերաբերյալ տվյալները բացակայում են»։
⁉ Հարցեր Ա․Ավանեսյանին ու ԱՆ այլ պաշտոնյաներին․
❓Ինչու՞ եք դուք համառորեն շրջանցում այս կարևորագույն խումբը և նրանց չեք ներառում պատվաստման համար հակացուցում ունեցողների ցանկում։
Հ.Գ. Եթե կերակրող մայրերը պատվաստվեն և երեխաների մոտ առաջանան մոտակա և/կամ հեռակա առողջական խնդիրներ, դուք կրելու եք դրանց ողջ իրավական և բարոյական պատասխանատվությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ