Գլխավոր էջ Նորություններ Մենք գրանցում ենք սեզոնային վարակների ակտիվացման աստիճանական նվազում. Գայանե Սահակյան

Մենք գրանցում ենք սեզոնային վարակների ակտիվացման աստիճանական նվազում. Գայանե Սահակյան

576
0

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերաբերյալ իրավիճակը Հայաստանում:

Նրա պնդմամբ` կենտրոնը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում բնակչության շրջանում:

«Հանրությանը իրազեկում ենք  կարճ հաղորդագրությունների միջոցով, քանի որ մեր օրերում մարդիկ չեն սիրում երկար կարդալ և լսել: Ինչպես նաև վերահսկում ենք բոլոր ուսումնական հաստատությունները»,- ասաց նա:

Այն հարցին, թե դպրոցներից ահանզանգեր լինում են, և արդյոք բացակայությունների մեծ թիվ չի արձանագրվում դպրոցներում, Գայանե Սահակյանը նշեց, որ արձակուրդից հետո դպրոցներում աստիճանաբար է սկսվում ամբողջական ներգրավվման գործընթացը և բացակայությունները միանշանակ չենք կարող վերագրել վարակների տարածման հետ:

Նա նաև հավելեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ մենք արդեն գրանցում ենք վարակների սեզոնային ակտիվացման աստիճանական նվազեցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ