Գլխավոր էջ Նորություններ Հանձնարարվել է խստագույնս հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին

Հանձնարարվել է խստագույնս հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին

338
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։

 

ՍԲՀԿ կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև ընթացիկ հարցեր։

 

ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների ընթացքն առավել սահուն կազմակերպելու նպատակով։

 

Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին։

 

Հանդիպման ընթացքում աշխատանքային թիմին տրվել են նաև ցուցումներ և հանձնարարականներ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ