Գլխավոր էջ Նորություններ Եթե ուղևորը դիմակ չի կրում, նրան տրանսպորտից իջեցնելու և տուգանելու են․ նոր...

Եթե ուղևորը դիմակ չի կրում, նրան տրանսպորտից իջեցնելու և տուգանելու են․ նոր որոշում

743
0

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում է դիտարկել հասարակական տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը:

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 168.am-ին փոխանցեցին, որ դիտարկումն իրականացնում են միասին, բայց Առողջապահության տեսչական մարմինն է արձանագրություններ կազմում և հետագա վարչական վարույթ իրականացում:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դիտարկում են ախտահանիչ հեղուկի առկայությունը, Covid-19-ի վերաբերյալ համապատասխան թերթիկների առկայությունը, որոնք պարտադիր պետք է փակցված լինեն տրանսպորտային միջոցում, ինչպես նաև ուղևորների և վարորդների դիմակների կրումն են ստուգում:

 

 

 

«Վերջին օրերին և այսուհետ ավելի է խստացվել հսկողությունը և, եթե, օրինակ, ուղևորը դիմակ չի կրում, նրան տրանսպորտից իջեցնելու են, կազմելու են արձանագրություն և տուգանելու են: Հիմնական խախտումներից է՝ վարորդների կողմից դիմակ չկրելը, ախտահանիչ հեղուկի՝ ոչ պատշաճ որակի լինելը: Տարբեր տիպի հեղուկ լցված է՝ բացի սպիրտային լուծույթից: Եղել են դեպքեր, որ առհասարակ ախտահանիչ հեղուկ չի եղել: Մեծ տրանսպորտային միջոցներում երկու տեղ պետք է ամրացված լինի ախտահանիչ հեղուկը, որոշ դեպքերում մի տեղ է եղել: Եթե շտկվող խախտումներ ենք, ցուցում նք տալիս, որ մինչև կանգառի վերջնակետ հասնելն ուղղեն»,- պարզաբանեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող  աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը:

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 1639 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 255 խախտում, այդ թվում՝

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ