Գլխավոր էջ Նորություններ Պատվաստման պարտադրանքը խախտում է Սահմանադրության մի շարք նորմեր․ փաստաբան

Պատվաստման պարտադրանքը խախտում է Սահմանադրության մի շարք նորմեր․ փաստաբան

1603
0

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում գործում է կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումնային երկընտրանք-պարտադրանքի սկզբունքը։ Աշխատող անձանց կանգնեցրել են երկու քարի արանքում։ Մինչդեռ կա նաև մյուս տարբերակը՝ աշխատանքից ազատել, որը շատ մասնագետների խոսքով՝ ոչ օրինաչափ է։ Արդյո՞ք այս պարտադրանքն իսկապես անօրինական է,մարդու  իրավուքների սահմանափակում է կամ հակասում է Սահմանադրության օրենքներին, փաստաբան Աննա Ծառուկյանի խոսքով՝ այո՛, վերջինս կարելի է դիտարկել որպես իրավունքների սահմանափակում։ «Մասնավորապես խախտում է Սահմանադրության մի շարք նորմեր, շատ տարօրինակ է, սովորաբար 1 նորմի վերաբերյալ է խոսքը գնում, մինչդեռ այստեղ 25, 29, 39, 78 հոդվածներին հստակ հակասում է ։ Այս հոդվածները խախտում է, որովհետև չի կարելի խտրականությամբ ասել, որ պետք է պարտադիր պատվաստվել, կամ անպայման վճարովի հիմունքներով անցնել ՊՇՌ թեստը։ Սա գտնում ենք, որ կոնկրետ պարտադրանքի ձև է , որը հակասում է իմ ասած նորմերին», նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ պետությունն ունի պարտավորություններ քաղաքացիների կյանքի իրավունքի մասով, բացառապես պետական մակարդակով հոգ տանելու։ Սակայն,  մենք ունենք պատվաստանյութ, որը չի անցել համապատասխան հետազոտությունների այն ժամանակահատվածը , որից կբխեր կանխատեսելիություն։ «Պետք է 5 տարի, առնվազն 2 տարի փորձարկված պատվաստանյութ լինի։ Մենք չունենք հակացուցումները, չունենք կանխատեսելիությունը։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ մարդիկ պատվաստվում են, հետո հաջորդ օրը կամ մի քանի օր հետո ներկայանում են համապատասխան պոլիկլինիկաներ և ասում՝ իրենց հետ ինչ է կատարվում», ընդգծեց նա։ Փաստաբանի դիտարկմամբ՝ ոչ թե մենք պետք է պատվաստվենք և գնանք, ասենք մեզ հետ ինչ է կատարվում, այլ իրենք պետք է մեզ ասեն՝ պատվաստվելուց հետո մեզ հետ ինչ է կատարվելու։

Աննա Ծառուկյանը նաև կարևորեց մի հանգանանք, որ եթե ասում են՝պատվաստանյութն անվճար է, ապա ինչո՞ւ անվճար չէ նաև թեստը։ Այստեղ կա խտրականություն։ «Իմ սուբյեկտիվ կարծիքով, մենք այս օրենքի ուժի մեջ մտնելը կիրառեցինք հենց ձմեռ տանող ժամանակահատվածում, երբ քաղաքացիների ծախսերը բարձրանում են, 14 օրը մեկ հնարավոր չէ 10-15 հազար տալ թեստին, ձմռանը ֆինանսական հարցեր են բարձրանում»։ Նրա պնդմամբ՝ ասում ենք, որ չենք պարտադրում, բայց մի մեխանիզմ է , որով հստակ խախտում ենք Սահմանադրությունը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ