Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանը ղեկը ձեռքն է վերցնում․ պատվաստումային արշավը նոր թափ է առնում

Թորոսյանը ղեկը ձեռքն է վերցնում․ պատվաստումային արշավը նոր թափ է առնում

625
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավանաբար չէր պատկերացնում, որ, հատկապես համավարակի այս պայմաններում, Թորոսյանի թողած ժառանգությամբ գործի անցնելը համակարգում բավականին բարդ պրոցես է։ Ինչպես երևում է, բեռն Ավանեսյանի համար  ծանր էր, չի հաջողվում լիմիտը լրացնել և սպառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը։ Վերջերս նախկին նախարար Թորոսյանը ակտիվացել է, երևում է՝ որոշել է ղեկը կրկին իր ձեռքը վերցնել։ Առայժմ նա բավարարվում է միայն ֆեյսբուքյան ուղիղ միացումներով, որոշել է խորհուրդնել տալ քաղաքացիներին, կոչ է անում՝ պայքարել տարածված միֆերի դեմ ու չվախենալ պատվաստանյութերից․․․

«Հաճախ մեր քաղաքացիները, որոշները դիտմամբ՝ վախ տարածելու համար, հարց են տալիս, թե այդ ի՞նչ վատ նյութեր կան պատվաստանյութերի մեջ, որ մեզ ստիպում եք ընդունել դրանք։ Կոչ են անում ամեն անգամ պատվաստվելուց բացել պատվաստանյութի ինստրուկցիան ու կարդալ մեջի գրված նյութերի անունները։ Ես ուզում եմ բոլորը իրենց հարց տան։ Արդյո՞ք, երբ մենք գնում ենք ատամնաբույժի մոտ, և մեզ ցավազրկող են անում, մենք բոլորս գիտենք այդ ցավազրկողների բաղադրությունը։ Դժվար գտնվի մեկը, որ հատուկ բացած կարդա «Լիդոկայինի» ինստրուկցիան, կարդա ու իմանա կողմնակի էֆեկտները և նոր որոշում կայացնի ցավազրկե՞լ, թե՞ ոչ։ Հիվանդացել է մեր երեխան, և նա հայտնվել է հիվանդանոցում, որտեղ բժիշկները պետք է հոգ տանեն նրա մասին։ Արդյո՞ք մենք ամեն ներարկվող դեղի ինստրուկցիան հատուկ կարդում ենք, բոլոր նյութերի կողմնակի ազդեցությունները գիտենք, վստահ եմ շատերդ ինքներդ ձեզ պատասխանում եք, որ դժվար  հիշեք նման դեպք։ Նույնը վիրահատարանում, նարկոզի տակ մեզնով զբաղվում են բժիշկները և մեզ ներարկում են բազմաթիվ նյութեր։ Արդյո՞ք մենք կամ մեր հարազատները վիրահատությանը սպասելիս տեղյակ են թե դրանք ինչ դեղեր են»,-նշել է Թորոսյանը։

Նա կոչ է արել  չտրվել կեղծ օրակարգին։ Մեկ անգամ ևս հիշեցրել է, որ աշխարհում օգտագործվող բոլոր դեղերը անցնում են բազմաթիվ փորձարկումներ և նրանցում առկա նյութերը ստուգվում են, նույնը պատվաստանյութերի պարագայում է։

«Պատվաստանյութերի մեջ բուն վիրուսից կամ վիրուսի սպիտակուցից բացի, այո՛, օգտագործվում են բուստերներ, էմուլգատորներ, որոնց ազդեցությունը ստուգված է տարիների, հարյուրամյակների ընթացքում։ Այդ պատվաստանյութերի մեջ չկա որևէ նյութ, որը կվնասի մարդկանց։ Ես պատվաստված եմ Սպուտնիկ Վի-ով և Աստրազենեկայով, այդ թվում իմ ընտանիքի անդամները։ Եկեք տեսանյութը տարածենք և պայքարենք միֆերի դեմ։Ամփոփելով՝ հարց տանք մեզ այդ նյութերի վերաբերյալ ու վստահենք գիտությանը, այդ ամենը ստուգված է»,-սահմանափակել է նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ