Գլխավոր էջ Նորություններ «Հառաչադեմ Հայաստան»-ը կմիավորի սփյուռքահայ բժիշկներին, որոնք ցանկանում են օգնել Հայաստանին

«Հառաչադեմ Հայաստան»-ը կմիավորի սփյուռքահայ բժիշկներին, որոնք ցանկանում են օգնել Հայաստանին

207
0

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Հառաչադեմ Հայաստան» կազմակերպության ստեղծման համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որի նպատակն է համախմբել սփյուռքահայ բժիշկներին, ովքեր արդեն երկար տարիներ պարբերաբար գալիս և աշխատում են Հայաստանի բժշկական հաստատություններում: Կազմակերպության ստեղծման նախաձեռնողներն են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Շվեդիայից ժամանած բժիշկները: Այս համաձայնագրով ԱՄՆ-ի Ֆրեզնո բժշկական առաքելությունը և Եվրոպայի Hyasso կազմակերպությունը հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու ճանապարհ բացելով տարբեր երկրների հայկական բժշկական կազմակերպությունների մուտքը նորաստեղծ «Հառաչադեմ Հայաստան» կազմակերպություն՝ որպես լիարժեք անդամ։ Սփյուռքի բժիշկների այս տարվա հիմնական առաքելությունը պատերազմում վիրավորված զինծառայողներին օգնություն ցուցաբերելն է։ «Հառաչադեմ Հայաստան» կուսակցության նախագահ, Ֆրեզնոյի ՀՀ պատվա հյուպատոս Պերճ Աբգարյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Արցախը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է եղել։ Նա վստահեցրեց, որ այս տարի ևս մասնագետների խումբ կմեկնի Արցախ։ «Քանի որ մենք անցագիր չունենք, չենք կարող Արցախ այցելել, այդ պատճառով դիմեցինք Արցախի ֆիզոթերապևտներին, որպեսզի իրենք մասնակցեն մեր դասընթացներին՝ մեր գիտելիքները նրանց փոխանցելու համար։ Մենք միշտ պատրաստ ենք բոլոր պարագաներում համագործակցելու և այս աշխատանքն առաջ տանելու»,- հավելեց Աբգարյանը։ Կազմակերպության հիմնադիրները նշեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված պլանավորումներ դեռ չեն արվել, բայց եթե այդ ուղղությամբ ևս աջակցության հարց առաջանա, որոշ քայլեր կձեռնարկվեն։ Նշենք, որ այս տարիների ընթացքում Սփյուռքում ապրող տարբեր հայ բժիշկներ և կազմակերպություններ օգնության ձեռքն են մեկնել հայ ժողովրդին։ Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը նեղ մասնագիտական բժշկական ծառայություններ է մատուցել, նաև Երևանի տարբեր հիվանդանոցների ֆինանսավորել՝ լուծելով վերանորոգման հետ կապված ծախսերը։ Այսօր էլ շարունակում են բժշկական օժանդակություն տրամադրել հետպատերազմյան Հայաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ