Գլխավոր էջ Նորություններ «Զվարթնոց» օդանավակայանում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները

«Զվարթնոց» օդանավակայանում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները

646
0

«Զվարթնոց» օդանավակայանում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։ Armvoice.am-ի տրամադրության տակ է հայտնվել լուսանկար, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են տարբեր երկրներից ժամանող քաղաքացիների համար նախատեսված վայրում խախտվում հակահամաճարակային կանոնները։

Armvoice-ի հետ զրույցում ՌԴ — ից ժամանած Ա. Հարությունյանը նշեց, որ չորս ժամից ավելի սպասել են մինչև կարողացել են դուրս գալ օդանավակայանից։

«Պատկերացրեք,1000 մարդուց ավելի մի տեղ կուտակված`առանց հեռավորության պահպանման,առանց դիմակների պատշաճ կրման չորս ժամ սպասել ենք որպեսզի կարողանանք ԱԱԾ սահմանային աշխատակցի խցիկի մոտ հասնել։Այս պայմաններում գրեթե անհնար է չվարակվել եթե ոչ կորոնավիրուսով, ապա մի շարք այլ հիվանդություններ հաստատ հետդ դուրս կբերես «Զվարթնոցից»։

Իսկ ինչպես հայտնի է հայրենի իշխանությունն ու հատկապես Առողջապահության նախարարությունը «կատաղի» պայքար են իրականացնում կորոնավիրուսի դեմ, մարդկանց տուգանելուց, մինչեւ աշխատանքից հեռացման սպառնալիքով պատվաստումներ։ Այս ամենի համատեքստում, սակայն երկրի կարևորագույն կառույցներից մեկում՝ օդանավակայանում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Փոխարենն, իհարկե, օդանավակայանում անխափան աշխատում են լաբորատորիաները, որտեղ մեր երկիր մուտք գործող քաղաքացիներին պարտադիր թեստավորում, հետո նոր օդանավակայանի տարածքը լքելու իրավունք է տրվում։ Բայց զավեշտալին այն է, որ քաղաքացին միայն հաջորդ օրն է տեղեկանալու, վարակվա՞ծ է, թե՞ ոչ։

Բայց գումարը նույն պահին է վճարում։Այսինքն,դա ևս մեկ ապացույց է,որ պետությունը ՔՈՎԻԴ֊19_ով փող է աշխատում,որովհետև քաղաքացուն չի պարտադրում միայն բացասական արդյունքով թեստով ժամանել Հայաստան,որպեսզի այստեղ թեստավորի ու գումար ստանա,և ՀՀ ժամանաշ քաղաքացուն օդանավակայանից դուրս է թողնում ոչ թե ՊՇՌ բացասական թեստ ներկայացնելու դեպքում,այլ թեստի համար վճարած անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ