Գլխավոր էջ Նորություններ ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել Է «ԿովիՎակ»-ի փորձարկումները տարեց մարդկանց վրա

ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել Է «ԿովիՎակ»-ի փորձարկումները տարեց մարդկանց վրա

546
0

ՌԴ առողջապահության նախարարությունը հավանություն Է տվել Չումակովի անվան կենտրոնի կողմից տարեց մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացմանը: Այդ մասին վկայում են պատրաստուկների փորձարկումների անցկացման թույլտվությունների պետական ռեեստրի տվյալները։

 

Ռեեստրի տվյալների համաձայն, թույլտվությունը եղել Է անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, հետազոտության ավարտը պլանավորված Է 2022 թվականի օգոստոսի 1-ին: Փորձարկումներին կմասնակցեն 250 կամավորներ: Դրանք կանցկացվեն երեք բուժկենտրոններում՝ Մոսկվայի Մեչնիկովի անվան պատվաստումների եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտում, Պերմի Վագների անվան պետական բժշկական համալսարանում եւ Նովոսիբիրսկի մարզի Կոլցովոյի թիվ 163 բժշկա-սանիտարական մասումՀունիսին Չումակովի անվան կենտրոնը ձեռնամուխ Է եղել «ԿովիՎակ»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլին, որին մասնակցել են ավելի քան 30 հազար կամավորներ: Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում կենտրոնի ղեկավար Այդար Իշմուհամետովն ասել Է, որ այս պատրաստուկը COVAX ծրագրում ընդգրկելու համար, որը ցածր եկամուտ ունեցող երկրներին օգնում Է կորոնավիրուսմի դեմ պատրաստուկներ ստանալ, անհրաժեշտ Է սպասել 60-ից բարձր տարիքի մարդկանց վրա դրա փորձարկումների արդյունքներին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ