Գլխավոր էջ Գլխավոր «Եթե պատվաստումները անվճար են, ուրեմն թեստավորումը ևս անվճար պետք է լիներ»․սահմանադրագետ

«Եթե պատվաստումները անվճար են, ուրեմն թեստավորումը ևս անվճար պետք է լիներ»․սահմանադրագետ

1968
0

Մարդուն հարկադրաբար ստիպելը պատվաստվել, արդյո՞ք հակասահմանադրական է․ այս հարցին, թերևս փորձում են պատասխանել հատկապես իրավապաշտպանները, պնդելով, թե գործատուները իրավունք չունեն աշխատանքից ազատելու իրենց աշխատակիցներին, ինչ է՝ նրանք պատվաստված չեն։ Բայց շուտով այդ խնդիրն էլ կլուծվի։ Շտապ քայլեր են ձեռնարկվում փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում, որը, բնականաբար ի վնաս ՀՀ շարքային քաղացու է․․․դրա մասին հետո․․․

Թեմային, կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել էր սահմանադրագետ Վահե Գրիգորյանը, նշելով, որ այն գործընթացները որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, այդ թվում առողջապահական համակարգում, դուրս են սահմանադրականության ձևաչափից։

«Մոտ 2 մլրդ դրամի գանձում է կատարվել միայն դիմակ չկրելու համար։ Իրենք ասում են, որ պետք է կրել դիմակ, սակայն ես կողմ եմ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։ Երբ ասում են՝ կրեք դիմակ և դա օրինական է, ես Վարչական դատարանին հայցադիմում  ներկայացնելու միջոցով, արդեն 25-26 վճռով և սպասվելիք մոտ 100 վճիռներով ցույց եմ տալիս, որ դա անօրինական է»,-նշել էր նա։

Medmedia.am-ի հետ զրույցում ևս տարբեր փաստաբաններ նշել են, որ պարտադրանքի պահանջը պատվաստման հետ կապված կոպիտ խախտում է և հակաօրինական։

Փաստացի, մենք ունենք մի իրավիճակ, երբ քաղաքացուն ստիպում են գնալ պատվաստման առանց հաշվի առնելու նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, առանց հաշվի առնելու ցուցումներն ու հակացուցումները։ Շատերն անգամ պնդում են, պատվաստվել են, բայց որևէ հետազոտություն չեն անցել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պատկերն այդպիսին է, հատկապես գյուղական համայնքներում։ Գյուղի բնակիչները պատվաստվում են տեղի բուժամբուլատորիայում և չեն անցնում որևէ հետազոտություն։ Քաղաքացին ինքն  է «գլխի ընկնում» և ասում՝ ունի ալերգիա, սրտի, երիկամի կամ շաքարախտի խնդիր։

Եթե պատվաստումները անվճար են, ուրեմն թեստավորումը ևս անվճար պետք է լիներ։ Ինչպես նկատում է Վահե Գրիգորյանը թե՛ պատվաստանյութը, թե՛ թեստը գնվում են հանրային միջոցներից ձևավորվող պետական բյուջեից և չէր կարելի տարբերակված մոտեցում ցուցաբերել, մանավանդ, երբ «մենք մինչ օրս չունենք ապացույց դրանցից երկուսի արդյունավետության վերաբերյալ։ Չի կարելի մարդկանց որևէ բան պարտադրել։Չի կարելի նաև վիրավորել այն քաղաքացուն, ով կամավոր ցանկանում է պատվաստվել»։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց պատվաստման պարտադրանքի դեմ, բանաձևում նշված է, որ երկրների ղեկավարները պետք է բացառեն պարտադրանքը և խտրական վերաբերմունքը։

Ըստ սահմանադրագետի՝ սա երկրորդ դեպքն է, երբ միջազգային փաստաթուղթ է ընդունվում, խոսքը գնում է խտրականության արգելքի մասին, ընդ որում՝ այն ամրագրված է թե ՀՀ սահմանադրությամբ, թե մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։

Ս․ Ասատրյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ