Գլխավոր էջ Գլխավոր «Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են»․ վիպակ հիշեցնող...

«Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են»․ վիպակ հիշեցնող իրականությու՞ն

912
0

Բազմիցս անդրադարձել ենք ՀՀ-ում, առողջապահական համակարգում տեղի ունեցող իրավիճակին։ Համակարգում պիկը կարելի է համարել կորոնավիրուսային ընթացքը, որը հղի էր վայրիվերումներով։ Իսկ ահա ռումբը պայթեց պատվաստումային արշավի ֆոնին, երբ , ինչպես միշտ պետական պաշտոնյաների խոսքերը հակասական են, ինչպես օրինակ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասով։ Ավանեսյանը նշում էր, թե պատվաստումները կլինեն բացառապես կամավոր սկզբունքով, իսկ ահա, ամիսներ անց, կամավորին միանում է պարտադիրը, դարձնելով այն կամավոր-պարտադիր։

Ինչու՞ կամավոր-պարտադիր․

Որովհետև, եթե քաղաքացուն պարտադրում են ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել գործատուին և կրել ֆինանսական բեռ, ապա շատերը ստիպված ու հարկադրաբար գնում են պատվաստման։ Օրինակ՝ մանկավարժներից շատերը ստանում են 60-ից 80 հազար դրամ աշխատավարձ, բայց  չիմանալով պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունը և վախենալով, ամսական 20 հազար դրամի չնախատեսված ծախս են անելու և թեստավորվելու։

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը կայքերին տված հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադառնալով այս խնդրին նշել էր, որ եթե թեստավորումը նույնպես լիներ անվճար՝ դա չէր լինի պարտադրանք, սակայն հաշվի առնելով մարդկանց նվազագույն աշխատավարձի ծիծաղելի չափը , վարկերը, գնաճը, այդ դեպքում մարդկանց վրա թեստ հանձնելու պարտադրանք դնելը ճիշտ չէ։

«Մի կողմից այն կամավոր է, բայց մյուս կողմից նպատակը պարտադիր դարձնելն է։ Ցավալի է,բայց 1000 դրամը ՀՀ քաղաքացիներից շատերի համար լուրջ գումար է, ուր մնաց թե ամիսը 10 կամ 20 հազար դրամ ծախսեն թեստի վրա»,-նշել էր նա։

Ի դեպ, մի հանգամանք ևս, մի՞թե մեր երկրում ՀՀ քաղաքացիները նույն օրենքին չեն ենթարկվում, մեկը պետք է պատվաստվի, իսկ մի մասը արտոնյա՞լ է, եթե բոլորը հավասար են օրենքի առաջ, ապա ինչու՞ կան արտոնյալներ,ովքեր կարող են չպատվաստվել․ այո, այո, խոսքը պաշտոնյաների մասին է։ Սահմանադրագետը ևս նկատել էր, որ եթե անձը զբաղեցնում է տվյալ խմբում նշված պաշտոններից որևէ մեկը, ապա կորոնավիրուսը նրան շրջանցելու՞ է․

«Իրենք են մեղավոր, որ մարդիկ անլուրջ մոտեցում ունեն վարակի նկատմամբ։ Լավ եթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կարող են չպատվաստվել, ապա ինչու՞ պետք է շարքային քաղաքացին պատվաստվի։ Եվ եթե քաղաքացին տեսնում է, որ դատախազը կամ պատգամավորը կարող են չպատվաստվել, ինքը նույնպես հրաժարվելու է պատվաստումից»,-նկատել էր նա ու հիշել Ջորջ Օրուելի այլաբանական վիպակը՝ «Անասնաֆերմա»-ն։

«Բոլոր անասուններ հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են․   Անասնաֆերման քաղաքական նպատակով գրված աշխատություն է․․․»,-հիշեցրել էր նա։

Ըստ սահմանադրագետի՝ ի վերջո հենց երկրի ղեկավարն էր սկզբից նշում, որ վարակը հնարավոր է բուժել օղիով, «այսինքն՝ այդ մարդը հակակորոնավիրուսային քարոզ է իրականացրել»։

Թորոսյանը ևս ասում էր, որ կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ ու դիմակներ կրելու կարիք չկա, չեն պաշտպանում կորոնավիրուսից, այդ անձը այժմ զբաղեցնում է պետական պաշտոն, իրականացնելով հակակորոնավիրուսային քարոզ։

Սահմանադրագետը կոչ արեց իրավապահ մարմիններին ականջալուր լիներ վարչապետի կոչին և ձերբակալել վերոնշյալ անձանց, ովքեր իրենց վարքագծով և արտահայտություններով հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ քաղաքացիները չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը, չեն ցանկանում դիմակ կրել և չեն պատվաստվում․

«Նրանք մեղավոր չեն, նրանք լսել են այդ անձանց խորհուրդները ու հնարավոր է տանը բուժվում են պինցետով եվ օղիով»,-նշել էր նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ