Գլխավոր էջ Նորություններ Գյումրի բժշկական կենտրոնում կգործարկվի սուր իշեմիկ կաթվածի՝ ինսուլտի բուժման պետական ծրագիրը

Գյումրի բժշկական կենտրոնում կգործարկվի սուր իշեմիկ կաթվածի՝ ինսուլտի բուժման պետական ծրագիրը

262
0

Սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը Հանրապետությունում ներդրվեց 2019 թվականից, որն իրականացվում է Երևանի երկու կլինիկաներում։ Ծրագրի շնորհիվ շատ հիվանդների մոտ կանխվել է հաշմանդամություն ձեռք բերելու վտանգը: Այժմ ծրագիրն ընդլայնելու հնարավորություն է ստացել։ Ինսուլտի բուժումը պետական ծրագրի շրջանակներում մարզերից առաջինը կիրականացվի Շիրակում։

«Մենք 6 ամիս և ավելի աշխատանքներ ենք տարել, որպեսզի «Գյումրի» բժշկական կենտրոնում հնարավոր լինի ներդնել նորագույն մեթոդները, որոնք ավելի բարձր արդյունավետություն են ապահովում ինսուլտի առաջացման ժամանակ»,- ասել է «Գյումրի» ԲԿ նյարդանոթային ծառայության բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը։

«Գյումրին ունի ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարք, ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները, ու ամենակարևորը՝ Գյումրիում են աշխատում ամենաշատ նյադաբանները, այսինքն՝ կադրերի խնդիր չկա, նրանք նաև վերապատսրաստվել են մեզ մոտ ու պատրաստ են  աշխատել»,- ասել է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբանական ծառայության ղեկավար Նունե Եղիազարյանը։

Տարեսկզբից Գյումրի բժշկական կենտրոնը պորֆիլավովել է, անհրաժեշտ սարքավորումներով վերազինվել և պատրաստվում է ընդունել այս ախտորոշումներով հիվանդների: Հստակեցվում են կենտրոնի նյարդաանոթային ծառայության բաժանմունքի գործնական փուլի ժամկետները:

«Առողջապահության նախարարությունը նախատեսում է նաև մինչև տարեվերջ ֆինանսական միջոցների բյուջեն կարգավորել, ու հոկտեմբերի վերջին արդեն կկարողանանք կատարել առաջին թրոմբեկտոմիան»,- ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։

Պրոֆիլավորված բաժանմունքում նախ ժամանակավոր կաշխատեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանները, մասնագիտական փորձը կփոխանցեն տեղի բժիշկներին։ Մեկ տարում Գյումրի բժշկական կենտրոն է դիմել սուր իշեմիկ կաթվածով 8 հիվանդ, որոնք տեղափոխվել են Երևանի կլինիկաներ։ Բաժանմունքի գործունեության դեպքում, հիվանդների հոսպիտալացումը  կլինի տեղում և հնարավորություն կտա  փրկել կյանքեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ