Գլխավոր էջ Նորություններ Էժանագին շանտաժի միջոցներ են, աշխատանքից ազատելու սպառնալիքներ․ իրավաբան

Էժանագին շանտաժի միջոցներ են, աշխատանքից ազատելու սպառնալիքներ․ իրավաբան

2946
0

Իրավաբան Էմիլ Մարկոսյանը վերջերս տեղի ունեցած հարցազրույցներից մեկում անդրադարձել է պատվաստումային պարտադրանքին, քաղաքացիների առջև դրված երկընտրանքին։ Նրա դիտարկմամբ՝ այդ ամենը էժանագին շանտաժի միջոցներ են, աշխատանքից ազատելու սպառնալիքներ։ «Ես երբեք, որևէ մեկին չեմ հորդորում պատվաստվել կամ չպատվաստվել, դիմակ դնել կամ չդնել, դա յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ իր գիտակցության սահմաններում։ Բայց ես ասում եմ՝ էն մարդիկ, որոնք ունեն մտավախություններ և այդ մտավախությունները հիմնավոր են, պայքարեն որպեսզի պետությունը որևիցե պարտադրանքի, որևիցե երկընտրանքի առջև չդնի քաղաքացիներին։ Պատկերացնում եք, Հայաստանում՝ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող պետությունում, մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, դա բացահայըտ անհարգանք է իր սեփական քաղաքացիների նկատմամբ»,— նշեց իրավաբանը։

Մարկոսյանի խոսքով՝ սա նաև գործատու-աշխատող միմյանց դեմ լարելու փորձ է։ Կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնք գուցե հարգանքից կամ վախից ելնելով՝ չեն ցանկանում իրենց գործատուին դեմ գնալ և դուրս գալ պայքարի։ « Այդ դեպքում քաղաքացին ճարահատյալ գնում է պատվաստվելու կամ թեստավորվելու։ Բայց դա էլ հարցի լուծում չէ։ Ինձ թվում է, այն գործատուն, որ իրոք հարգում է իր աշխատողին, նախ և առաջ ինքն առաջնային պետք է պայքարի տվյալ աշխատողի կյանքի, առողջության համար։ Ինքը պետք է առաջինը պայքարի, ոչ թե խնդրի, ասի ՝ գիտե՞ք ինչ կա, գնացեք պատվաստվեք կամ թեստավորվեք, որ հանկարծ ինձ չտուգանեն»։

Իրավաբանն անդրադարձավ նաև ՊՇՌ թեստի գներին՝ ասելով, որ ինքնարժեքը Հայաստանում 2000 դրամ է, բայց անհասկանալի կերպով այն մեզ մոտ մի քանի անգամ ավելի բարձր արժեքով է տրամադրվում քաղաքացուն։ « Այդ պայմաններում, մեզ մոտ երկար ժամանակ 15 հազար դրամ է եղել, ՀՀ քաղաքացիներին թալանել են։ Սա ոչ միայն Առողջապահության նախարարության խնդիրն է, այլև կառավարության և վարչապետի։ Այն վարչապետի, որն ասում էր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թալանելու կամ տուգանելու պատերիալ չէ։ Ահա խնդրեմ՝ թալանում են»,- ընդգծեց Էմիլ Մարկոսյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ