Գլխավոր էջ Նորություններ Չպատվաստված անձանց արգելել են խանութ մտնել

Չպատվաստված անձանց արգելել են խանութ մտնել

206
0

Լատվիայում ճգնաժամային կառավարման վարչությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստում չստացածներին արգելել խանութ գնալ, բացառություն հայտարարելով միայն այն առեւտրային կետերը, որոնք իրականացնում են առաջնային անհրաժեշտության ապրանքների վաճառք։ Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Կրիշյանիս Կարինիշը։

 

 

Խանութ գնալ կարող են միայն նրանք, ովքեր կներկայացնեն «քովիդ-անձնագրեր»։ Նա նաեւ հայտարարել է, որ հնարավորության սահմաններում անհրաժեշտ է քաղաքացիներին տեղափոխել հեռավար աշխատանքի ռեժիմի։ Բացի այդ, դպրոցներում բոլոր աշակերտները պետք է դիմակ կրեն։

 

Նշենք, որ Լատվիայում պատվաստված է բնակչության 50 տոկոսը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ